Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 168300

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 168300
09.02.2021 | 14:27

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 123-ով՝ հասնելով 168300-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 293-ով և հասել 160169-ի, իրականացվել է 2269 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 668464-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3910-ի: Բուժվում է 4221 մարդ։

Դիտվել է՝ 7630

Մեկնաբանություններ