ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Մի աչքը Արևմուտք կնայի, մյուսը՝ Արևելք»

«Մի աչքը Արևմուտք կնայի, մյուսը՝ Արևելք»
22.05.2022 | 09:28

Պարզվում է՝ ազգի կեսը հոգնել է նոր հեղափոխությունից ու քաոսից, զզվել՝ նախկինի անհաջող փորձից, կեսին էլ ձեռնտու է խաղաղ հանձնումների դարաշրջանը:


Երկու կեսերում էլ փոքրիկ մասեր կան. մի մասը մտածում է, որ սա Արևմուտքի ու Արևելքի, այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի կռիվն է, իրենք անելիք չունեն այդտեղ, չարժե զուր փետուր վառել, մի մասն էլ փակ տարածքներից ֆոբիա ունի, չի ուզում զրկվել կոմֆորտ կյանքից: Մի մասը գիտի, որ երկնքից էլ նոր ուժեր իջնեն, մեկ է, բան չի փոխվի, երկիրը ցեխում այնպես է խրվել, որ ոչ ոք չի կարող նրան դուրս քաշել, արդի տեխնիկան էլ չի օգնի, մտածում է՝ ավելի լավ է հիվանդին չշարժել, որ վերջին ողնաթելն էլ չկտրվի: Մի մասն էլ ուզում է ամեն ինչ փոխել այնպես, որ նոր զգեստը հարմարվի իրե՜ն:


Մի մասը վախենում է սև կոչվելուց, մի մասը՝ սպիտակից զրկվելուց:
Մի մասը՝ ապատիայի մեջ է, մի մասը՝ դեպրեսիայի:
Մի մասը ցնծում է պաշտոններից, կարևոր չէ՝ ինչ գնով,
մի մասը ողբում է անպտուղ:
Մի մասը սոսկում է թուրք կոչվելուց, մի մասն էլ հայի ծանր խաչից է փախչում:
Մի մասն անժամկետ շահ ունի ներկայից, մի մասի շահն էլ կիսատ է՝ նախկինից:
Մի մասը ՆԱՏՕ-ից շահ ունի, մի մասն էլ՝ Ռուսաստանից:
Մի մասին դուր է գալիս պարբերաբար ոռնալն ու հայհոյելը,
մի մասը լռություն է երազում:


Մի մասը երկիր էր գտել ու քսան տարի մնացել այնտեղ վտարանդի, ու նա այլևս Պողոս Պողոսյանը չէ, այլ՝ շլա՜նգ, անկարևոր բույս, մի մասն էլ կորուստներից հետո է դարձել հայրենատեր:
Մի մասն ուզում է կրակը վառ պահի՝ ֆեյքի եկամտաբեր գործն էլ չկորցնի, մի մասն էլ՝ գիշեր ու զօր ճառի այս ամենի մասին ու կոչվի վերլուծաբա՜ն:
Մի տեսակ էլ կա՝ էլ կորցնելու բան չունի, ինքը երկրինն էր, երկիրը՝ իրենը, ապրում էր դրանով: Նախկինի օրոք շրջապատ- ընկերության կեսն է կորցրել, ներկայի օրոք էլ՝ մյուս կեսը, ներառյալ՝ հարևան-բարեկամ, հավ-ճիվ, հարգանք-պատիվ, սեր ու միություն, երկուսի օրոք էլ՝ աշխատանք, որ զուտ գոյութենական չի, հոգևո՜ր է:
ՈՒ երբ այս ամենը գումարում ենք, ի՞նչ է ստացվում, հե՜չ…
Նա թքած ունի երկուսի վրա էլ:


Էլի մասեր կան՝ ներսում ու աշխարհասփյուռ:
Մի շատ փոքր մասն է միայն, որ կուզի զանգը կախել, այն էլ՝ այնքան ծանր է Հիպոկրատի գլխարկը, որ նժդեհյան արդար, մաքուր ու վեհ ձեռքերն են պակասում, որ բարձրացնեն, քի՛չ է խոկումը:
Պարոնյանը զուր չի երգիծել Աբիսողոմ աղայի մասին, ում մի աչքը Արևմուտք կնայի, մյուսն էլ՝ Արևելք, մի առվով այդպես էլ ջուր չի՜ հոսի:


ՈՒ քանի դեռ այսպես է, զանգը մնալու է գետնին ընկած, լեզվակն էլ՝ լուռ:
Իսկ ընդհանրապես, բարդ է հայի հետ, այդ ամենահակասական երևույթի. նա մեկ կշոյի գլուխդ, քեզ կբարձրացնի մինչև Օլիմպոս, մեկ էլ քացով կտա ու կթափի ողջ կաթը:
Կդողա՝ իր պատմության մի թերթիկն էլ կորցնելուց, մեկ էլ՝ կրակին կտա ողջ գիրքը:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6652

Մեկնաբանություններ