Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են

Ասում են
18.09.2022 | 09:36

Փաշինյանը հրապարակայնորեն համաձայնեց Բաքվի 5 սկզբունքներին, այնուհետև հայտարարեց իր կողմից լրացումներ կատարելու մասին։ Բայց սա Արևելքն է, այստեղ գործերն այդպես չեն վարվում։ Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե լքի 29.8 հազար քմ ինքնիշխան տարածքը։ Դա ևս մի հանրային զիջում է՝ Ղարաբաղի տեսքով։ Ադրբեջանն ավելի առաջ կգնա, և ոչ ոք նրան չի կանգնեցնի։ Պարտադիր չէ, որ Բաքուն լայնամասշտաբ պատերազմ սկսի, քանի որ ամբողջ Հայաստանը վերցնելու խնդիր դեռ չկա:


Մոդեստ Կոլերով

Դիտվել է՝ 49573

Մեկնաբանություններ