Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կռիվը լինելու է «բոլորը` բոլորի դեմ» սկզբունքով. Արթուր Ղազինյան

Կռիվը լինելու է «բոլորը` բոլորի դեմ» սկզբունքով. Արթուր Ղազինյան
11.10.2022 | 08:02

Աշխարհաքաղաքական բևեռների միջև հակամարտությունը սպառնում է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ չեն գործելու միջազգային իրավունքի նորմերն ու հռչակված սկզբունքները:


Կռիվը լինելու է «բոլորը` բոլորի դեմ» սկզբունքով, որտեղ կենդանի կմնան առողջ, պայքարելու ունակ և համախմբված ժողովուրդներն ու կազմակերպված պետությունները. խիղճ ու գթասրտություն չի լինելու, չեն խնայելու ոչ մեկին:
Այս իրավիճակում մենք հույսներս կարող ենք դնել միայն մեր և մեր իրական (բնական) դաշնակիցների վրա, որոնց դեռ պետք է գտնել, խոսել ու հստակ պայմանավորվել: Դա կարող են անել միայն պրոֆեսիոնալ դիվանագետներն ու խորքային գիտելիքներ ունեցող գիտնական-փորձագետները:
Ներքին կյանքը պետք է տեղափոխվի ռազմական տիրույթ. տնտեսական, քաղաքական, սոցիալական և կենսագործունեության մնացած ոլորտները պետք է ադապտացվեն ռազմական դրության կանոններին. անհրաժեշտ է կյանքի կոչել «Ազգ-բանակ» կոնցեպտը՝ լրացված նոր իրողությունների ուժով թելադրված քաղաքական և հանրային վարքագծի նորմերով ու սկզբունքներով:


Իշխանությունից սպասելիքներ գրեթե չկան, այն չի բավարարում պրոֆեսիոնալիզմի, կայունության և կանխատեսելիության նվազագույն չափանիշներին, այն ունակ չէ բանակցել և պայմանավորվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ Հայկական շահի չգիտակցման, ապա դրանք իրացնելու անկարողության պատճառով:


Պետք է ձևավորել իշխանության այլընտրանքային պրոֆեսիոնալ համակարգ, որը, եթե նույնիսկ չփոխարինի, ապա գոնե կվերահսկի ու կկառավարի այս իշխանության վարքաբանությունը՝ այն դարձնելով առավել կանխատեսելի, կայուն, իսկ իրականացվող քաղաքականությունը՝ Հայկական շահի վրա հիմնված:
Եկել է գործելու պահը, հապաղելը կործանում է:

Դիտվել է՝ 17033

Մեկնաբանություններ