Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ախորժակները մի այլ կարգի է բացվել. Գևորգ Դանիելյան

Ախորժակները մի այլ կարգի է բացվել. Գևորգ Դանիելյան
22.10.2022 | 10:38

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են ներկայիս իրավագիտության և ընդհանրապես քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող քարանձավային կանոններով, ըստ այդմ էլ, իբրև ճնշման գործիք են հռչակում հին և միջին դարերում ընդունված ռազմական տուգանքը՝ հընթացս հոխորտալով, թե աշխարհին բան ունեն ապացուցելու:


Ախորժակները մի այլ կարգի է բացվել, և սրանց թվում է, թե մի քանի պաշտոնյաների ելույթները լիուլի բավարար են՝ Հայոց եղեռնը, Հայաստանի պատմական տարածքները բռնազավթելու, հենց մեր օրերում նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ ցեղասպանության հերթական փաստերն անտեսելու համար: Մոռացել են, որ Հայոց եղեռնը համառորեն չընդունելով, ոչինչ չի փոխվում, քանզի հենց թուրքական դատարաններն են կայացրել դատավճիռներ՝ էթնիկ զտումների նպատակով կազմակերպված ոճրագործությունների փաստերով, իսկ դատավորների նկատմամբ վրեժխնդիր են եղել և 1930 թ. գլխատել, ինչը բնավ չի ենթադրում, որ այդ դատավճիռները բեկանվել են: Պատահական չէ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում առաջարկում էին «պատմաբաններից» և ոչ թե իրավագետներից բաղկացած հաշտեցման հանձնաժողով ստեղծել, թեպետ, հայ պատմաբանները ևս հրաշալի տիրապետում են իրավական արժեք ունեցող փաստերին:


Թող դիմեն դատարան, ոչ թե հոխորտան ու բանավոր պայմանավորվածություններով շահեկան խնդիրներ լուծեն:
Հռետորական հարց. վերջապես ե՞րբ պետք գոնե հայագիտության և արտաքին քաղաքականության հարցադրումներով մեր օրերում մեծարժեք գիտական հետազոտությունները հաշվի առնվեն. դրանք սոսկ տեսական մտավարժանքներ չեն:

Դիտվել է՝ 25778

Մեկնաբանություններ