Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործող աշխարհակարգը վերածվել է համաշխարհային անկարգության

Գործող աշխարհակարգը վերածվել է համաշխարհային անկարգության
07.01.2023 | 10:51

Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այսինք, աշխարհակարգը դեֆակտո փոխվել է, սակայն դեյուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են:

Այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքներ: Գործող աշխարհակարգը (World Order) վերածվել է համաշխարհային անկարգության (World Disorder):

Այս ամենի պատճառը դեֆակտո ձևավորված բազմաբևեռ աշխարհն է, որն արդեն հանգեցրել է համաշխարհային «կապիտալի» փաստացի բաշխման: Գլոբալ խաղացողների գործողությունները Ուկրաինայում, մինչ այդ էլ Աֆղանստանում, Սիրիայում և այլուր, ըստ էության, երրորդ աշխարհամարտ են նշանակում, սակայն սա ժամանակակից աշխարհին բնորոշ նոր տեսակի աշխարհամարտ է իր այնպիսի նորագույն դրսևորումներով, ինչպիսիք են պրոքսի և հիբրիդային պատերազմները, տնտեսական պատժամիջոցները, կիբեր, տեխնոլոգիական և տնտեսական պատերազմները և այլն: Գլոբալ գերտերությունների գործողությունների արդյունքում ակտիվանում են նաև գերտերություները և տարածաշրջանային գերտերությունները, ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը, Պակիստանը և այլն:

Այս ամենի արդյունքում միջազգային հանրությունը, որը ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ, ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչու՞ եմ հեռու գնում՝ լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ:

«Բարի» գալուստ 2023 թվական:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 46484

Մեկնաբանություններ