Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Գոդոյին սպասելը շարունակվում է»

«Գոդոյին սպասելը շարունակվում է»
02.03.2023 | 21:06

Հենրիկ Մալյանի թատրոնի փետրվարքսանության բեմը տրամադրված էր Արմեն Մեհրաբյանի հեղինակային բեմադրմամբ ու պիեսի նույնքան հեղինակային ընթերցումով «Գոդոյին սպասելը շարունակվում է» ներկայացմանը։ Այո, այո՝ հեղինակային ընթերցումով, որովհետև ներկայացման հենքը որքան էլ Սեմյուել Բեքեթի հանրահայտ «Գոդոյին սպասելիս» գործն է, բեմականացման իքս պահից այն վերածվում է բեմադրիչի կողմից իրականության, ժամանակի, զարգացումների ընթերցում-մեկնաբանման։


Այդ ընթերցում-մեկնաբանումը պարտադրվո՞ւմ է հանդիսատեսին։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Այո՝ այնքանով, որ շոշափվող հասկացությունների մեկնաբանումների մեջ միջնորդական առաքելությունը հեղինակինն է, ու դա մինգամայն նորմալ է, բայց և ոչ այնքանով, քանի որ հանդիսատեսին տրված է այդ պայմանականությունների մեջ իր սեփական նավարկումն ունենալու, իր սեփական դիտարկումն անելու հնարավորությունը։ Եվ հենց այստեղ է, որ «Գոդոյին սպասելիս»-ը վերածվում է «Գոդոյին սպասելը շարունակվում է»-ի՝ դերասանների հետ հանդիսատեսին վերածելով գործող անձի։


Ինչ վերաբերում է Գեորգի Հովակիմյանին ու Արա Սարգսյանին՝ փայլուն են իրենց կատարմամբ։ Իսկապես միայն պիտի ծափահարել նրանց բեմական ասկետիկ լուծման մեջ իրենց տիրական լիքությամբ, բեմը լցնելու, հանդիսատեսի հոգին մտնելու կարողությամբ։ Ոչ պակաս կոլորիտային է և Աստղիկ Աբաջյանը։ Մի խոսքով, ստացվել է հաջողված բեմականացում ու դա անվիճելիորեն շնորհիվ Արմեն Մեհրաբյանի անուրանալի տաղանդի, հեղինակ, ում հետ մեր ունենալիք զրույցը թողնում ենք ոչ հեռավոր ապագային։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 18988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ