Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տարածաշրջանային խաղաղության իրական բանալին մենք ձեռք կբերենք միայն պետականակենտրոն բանակցող և առաջին դեմք ունենալով

Տարածաշրջանային խաղաղության իրական բանալին մենք ձեռք կբերենք միայն պետականակենտրոն բանակցող և առաջին դեմք ունենալով
20.03.2023 | 23:48

Մենք պետք է գիտակցենք. տարածաշրջանային խաղաղության իրական բանալին մենք ձեռք ենք բերելու միայն պետականակենտրոն բանակցող և առաջին դեմք ունենալով։

Այդ ժամանակ Ալիևը սուս-փուս կնստի բանակցությունների սեղանի շուրջ, չհամարձակվելով անցնել ողջամտության սահմանները։

Իսկ այսօր, մենք գտնվում ենք կործանարար արտաքին և ներքին քաղաքականության հորձանուտում, որտեղ այս թուրքական կատարածուն, որպես գլխավոր բանակցող, ամբողջովին վիժեցրել է բանակցությունները։

Իր զրո կետից մինչև մինուս անվերջություն, որի պատճառով էլ պատերազմ բերեց, դավադիր պատերազմ։

ՈՒշադրություն դարձրեք, այսօր, առավել քան երբևէ, Բաքվի բռնապետն էլ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ է խոսում, մի պարզ հաշվարկով քանի դեռ իրենց որոշումների կատարածուն է այստեղ իշխանության, հասցնել ամբողջովին օկուպացնել թե՛ Արցախը, և թե՛ Հայաստանի որոշ տարածքներ ներառյալ Սյունիքը։

Սա կլինի պրահայան պայմանավորվածությանբ «խաղաղության» պայմանագրի կնքման միջոցով, թե ևս մի դավադիր պատերազմով, Ալիևի համար միևնույնն է։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ