Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դրա մեկուսացումը համազգային թիվ 1 խնդիրը պետք է համարվի

Դրա մեկուսացումը համազգային թիվ 1 խնդիրը պետք է համարվի
18.04.2023 | 22:06

Այս մարդու պահվածքը երկու բան է հուշում. կամ հայրենիքի աննախադեպ դավաճան է կամ հոգեկան հիվանդ (գիժ)՝ երկուսից մեկը:

Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից այսպես ինքնամոռացաբար Ադրբեջանի շահերը պաշտպանող Հայաստանի ղեկավարին այլ բնորոշում ամենամեծ ցանկության դեպքում իսկ, հնարավոր չէ տալ:

Հետևաբար, այս մարդուն անհապաղ անհրաժեշտ է մեկուսացնել՝ կամ հոգեբուժարանում, որպես հանրության կյանքի և առողջության համար վտանգավոր հոգեկան հիվանդի, և կամ ԱԱԾ-ում՝ որպես պետության և ազգի դավաճանի:

Այս մարդու դավաճանական կամ գժական պահվածքի արդյունքում կորստյան եզրին են հասել հայոց պետականության գոյությունն ու հայ ազգի ֆիզիկական անվտանգությունը՝ թե՛ Հայաստանում և, թե՛ ամբողջ աշխարհում:

Մեկուսացումն այդ այլևս համազգային թիվ 1 խնդիրը պետք է համարվի:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ