Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրտսեր Ալիևն ու՞մ շահերն է ներկայացնում տարածաշրջանում

Կրտսեր Ալիևն ու՞մ շահերն է ներկայացնում տարածաշրջանում
14.05.2023 | 19:52

Իսկ դուք գիտեի՞ք, որ ընկեր Հեյդար Ալիևը բրիտանական հետախուզական ծառայության՝ ՄԻ6-ի գործակալ էր:

Իրականում, գործակալ Ալիևի ազգանունը եղել է Գորբաչովին ուղղված ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ, Չեբրիկովի հուշագրում: Այդ հուշագրում նաև նշվում էր թմրանյութերի առևտրի, Իրանին զենքի վաճառքի և Թուրքիային տեխնոլոգիաներ վաճառելու մասին։ Այդ ամենն իմանալուց հետո, գլխավոր քարտուղար Գորբաչովը (Անդրոպովի կադր) հրահանգում է բանտարկել գործակալ Ալիևին, բայց նույն օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը զանգահարում է Գորբաչովին և հորդորում Ալիևին ձեռք չտալ, և նրան այդ զանգից հետո թույլ են տալիս հեռանալ և թաքնվել Նախիջևանում: Մի քանի տարի ՊԱԿ-ը վերահսկում էր Ալիևի բոլոր քայլերը։

Նաև հայտնի է, որ նա ունենալով լուրջ գործակալական ցանց Ադրբեջանում և օգտագործելով դրանք, Ղարաբաղում հրահրեց հակամարտություն և դրա/դրանց շնորհիվ ընտրվեց Ադրբեջանի նախագահ: Ընտրվելուց մեկ տարի անց՝ 1994 թվականին, Ալիևը Բաքվում ստորագրում է այսպես կոչված «Դարի պայմանագիրը», որը արևմտյան ընկերությունների առջև բացեց Ադրբեջանի նավթագազային պաշարների դուռը: Այս պայմանագրի ժամկետը լրանում էր 2024 թվականին, սակայն 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Բաքվում ստորագրվեց նոր պայմանագիր մինչև 2050 թվականը:

Նոր պայմանագրով BP-ի (նախագծի օպերատոր) մասնաբաժինը կազմում է 30,37 %, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ 25%, ամերիկյան Chevron-ը և ExxonMobil-ը՝ 9,57 % և 6,79 %, հնդկական ONGC-ը՝ 2,31 %, ճապոնական Inpex Corp. և Itochu Oil՝ համապատասխանաբար 9,31 % և 3,65 %, Norwegian Equinor՝ 7,27 %, թուրքական TPAO՝ 5,73 %։

«Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման պայմանագիրը ստորագրվել է Բաքվում 1996 թվականի հունիսի 4-ին և վավերացվել Միլլի Մեջլիսի կողմից նույն թվականի հոկտեմբերի 17-ին։ Պայմանագրում կողմերի սեփական կապիտալը ներկայումս հետևյալն է. BP (օպերատոր, 29,99 %), SOCAR (21,02 %), LUKOIL (19,99 %), NICO (10 %), TPAO (19 %):

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի մասնակիցներն են՝ BP (30,1 %); SOCAR (25 %),

MOL (8,9 %), « Equinor (8,71 %), TPAO (6.53 %), ENI (5 %), ExxonMobil (2,5 %), Itochu (3,4 %), INPEX (2,5 %), TotalEnergies (5 %) և ONGC (2,36 %):

Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխվարչապետ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական պատգամավոր Պոլյանիչկոն և ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բարաննիկովը Ելցինին զեկուցում են Ալիևի իրական ով լինելու մասին, որից հետո Ելցինն արհամարհում է Ալիևին և փորձում չհանդիպել նրա հետ։ Սակայն դա նրան չի հաջողվում մի պարզ պատճառով՝ երկուսն էլ կառավարվում էին նույն կետից, այսինքն՝ Բրիտանական ՄԻ6 հատուկ ծառայության կողմից:

Հիմա հարց. ո՞նց կարող է պտուղը (Իլհամը) ծառից հեռու ընկնել (այն դեպքում որ, ծառը գտնվում է հարթ տարածքում և քամի էլ չկա, որ պտուղը քշի):

Դատեք ինքներդ, թե կրտսեր Ալիևն ու՛մ շահերն է ներկայացնում տարածաշրջանում:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ