Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Օպերացիա՝ «ժառանգորդ»

Օպերացիա՝ «ժառանգորդ»
06.06.2023 | 16:47

Հետևեցի, պատերազմում զոհված երիտասարդի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի դատական նիստին։ Այն ինչ կատարվեց «Առևանգում» էժանագին բեմադրությունից հետո, կարելի է ենթադրել, որ վարչապետ կոչեցյալը, չբավարարվելով իր ընտանիքի մյուս անդամների քաղաքական գործունեությամբ, ասպարեզ է մտցնում իր հիմնական ժառանգորդին։

Դատարանում, կրտսեր վարչապետը «փայլեց» իր իրավաբանական գիտելիքներով և հանուն ժողովրդավարության, հայտարարեց, որ տիկին Գայանեն մնալով ազատության մեջ, վտանգ կներկայացնի հանրային անվտագությանը։ Դատավորն էլ, արդեն մտածելով, իր սերունդների ապագայի մասին, տիկին Գայանեի համար կալանավորման որոշում կայացրեց։

Փաստորեն, հազարավոր զոհերի պատասխանատու ընտանիքի անդամը, համարում է, որ այդ զոհերից մեկի մոր ազատության մեջ մնալն իրենից վտանգ կներկայացնի․․․իրենց ընտանիքի համար;

Ա՛յ, ․․․ոտ, քիթմռութդ ճաշոտ, քո ընտանիքի անդամների ամեն օր, ժամ, րոպե, վայրկյան ազատության մեջ մնալն է վտանգավոր ողջ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի կյանքի համար։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4265

Մեկնաբանություններ