Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ռեկորդային ցածր մասնակցություն

Ռեկորդային ցածր մասնակցություն
17.09.2023 | 21:35

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի:

Հաշվի առնելով անվավեր քվեաթերթիկների թիվը` կուսակցությունների համար անցողիկ շեմը կլինի մոտ 8.500 քվեն (4%), իսկ դաշինքի համար` մոտ 10.500-ը (6%):

Հ.Գ. Սա Երևանի համար ռեկորդային ցածր մասնակցություն է:

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 3009

Մեկնաբանություններ