ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ընդամենը երեք քայլ

Ընդամենը երեք քայլ
03.03.2024 | 12:41

Ես չեմ հասկանում էս խաղի իմաստն ու նպատակը՝ անկեղծ եմ ասում:

Կա՛մ ՔՊ-ում կամիկաձեներ են, կա՛մ հոգեկան հիվանդներ. Հայաստանը ուզում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:

Էդ նույնն է, որ ես մեր տան դիվանին պառկած ասեմ՝ Մարս մոլորակը իմն է:

Ընդամենը 3 քայլ Ռուսաստանի կողմից, ու Նիկոլից «ն» տառն էլ չի մնա...

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ