Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչո՞ւ են մեկուսացված իրենց սահմանադրական առաքելությունից

Ինչո՞ւ են մեկուսացված իրենց սահմանադրական առաքելությունից
26.05.2024 | 14:11

Այսինքն՝ 4 գյուղերի տարածքները Հայկ. ԽՍՀ-ին պատկանելու վերաբերյալ 1988թ. հունվարի 12-ին ստորագրված և հաստատված արձանագրությունը իրավական ուժ չունի, իսկ, այ, սոսկ բանակցային գործառույթ իրականացնող փոխվարչապետի ստորագրությամբ միջազգային փաստաթուղթը, առանց վավերացման, արդեն ուժ ունի, և սահմանապահ զորքերը տեղակայվել են։

Ազգային ժողովը միմյանց վրա հոխորտալու ու ցածրակարգ ռազբորկեքի վայր չէ, յուրաքանչյուր պատգամավոր՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից է, պետք է իրեն ընդամենը մի հարց տա՝ ինչո՞ւ է ինքը մեկուսացված իր սահմանադրական առաքելությունից, դա հարմարավետությո՞ւն է, թե՞...

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3214

Մեկնաբանություններ