Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունգարիայի ապտակը Նիկոլին

Հունգարիայի ապտակը Նիկոլին
05.06.2024 | 20:15

Հունգարիան արգելափակել է Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամի 10 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու նախագիծը:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն էլ հայտարարել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, ապա նման օգնություն պետք է հատկացվի Ադրբեջանին:

Սա այն Հունգարիան է, որին քծնում է Նիկոլ Անհողն իր իշխանության գալուց հետո և որի հետ նույն կապիտուլյանտ ոչնչությունը վերականգնց դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 2004 թ-ից ի վեր, երբ Բուդապեշտում ազերի մարդասպան Ռամիլ սաֆարովը սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Այո՛, կապիտուլյանտներին և քծնողներին ատում և չեն հարգում և Հունգարիան դրա վառ օրինակն է. Բուդապեշտը բացահայտ ապտակեց Նիկոլին և հասկացրեց, որ Նիկոլի ոչ մի հունգարամետ քայլ չի գնահատվում Օրբանի վարչակազմի կողմից:

Ի դեպ, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանն է համարվում մարդասպան Ռամիլ Սաֆարոնին Բաքվի վաճառողը և հիմա էլ շարունակում է բացահայտ ադրբեջանամետ արտաքին քաղաքկանություն վարել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ