«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Շրջանառության հարկի նոր թակարդը

Շրջանառության հարկի նոր թակարդը
14.10.2024 | 12:43

2025 թվականի հունվարի մեկից գործելու է շրջանառության հարկի նոր տոկոսադրույք առևտրային կազմակերպությունների համար։ Նախկինում, նախկին թալանչիների օրոք ընդունված տոկոսադրույքը 5 տոկոսից աճելու է և կազմելու է 10 տոկոս։

Առանձնակի ոգևորված ՔՊ-կան և ՔՊ-ամերձ տնտեսվարողներին հիշեցնում ենք, որ դա նշանակում է հարկի գումարի հարյուր տոկոսանոց աճ։ Դրա հետ միասին աճելու է հարկի գումարից կատարվող նվազեցումները, 4 տոկոսից դառնալով 9.5 տոկոս։

Ներկա ապիկարները և դրանց քարոզիչները պնդում են, որ հարյուր տոկոսով բարձրացող հարկը շնորհիվ նվազեցումների մի բան էլ կրճատվելու է։

Դրա մասին, այդ ողորմելի անգրագետ պնդման մասին դեռ կգրենք, այսօր սակայն հնարավոր բոլոր կենդանիների ականջում քնած տնտեսվարողներին ցանկություն կա բացատրել մի նուրբ, արտաքուստ չերևացող հանգամանքի մասին։ Հարցը շաղկապված է շրջանառության հարկի դաշտում շրջանառության թաքցրած ծավալի տուգանքին։ Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

Մասնավորապես, եթե ներկա դրույքով տուգանքը հաշվարկվում էր թաքցրած շրջանառության հինգ տոկոսով, ապա նոր դրույթներով տուգանքը կկազմի թաքցրած շրջանառության տասը տոկոսը և տուգանք 100 տոկոսի չափով։

Հասկացա՞ք, հարգելի համաքաղաքացիներ, թե ինչ նվեր է ձեզ մատուցելու նոր տարում ՔՊ ապիկարների իշխանությունը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ