Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վաղը նոյեմբերի 10-ն է

Վաղը նոյեմբերի 10-ն է
09.11.2024 | 20:42

Չորս տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած» էր փողոցում: Հայաստանյան «ընդդիմությունները» չվերցրեցին այն: Կարող էին, չվերցրեցին:

Ինչու՞:

Վերջիններիս մի մասը պասիվ էր, քանզի նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի տակ դրված էր իրենց անուղղակի ղեկավար (միգուցե` կուռք) Պուտին Վլադիմիրի ստորագրությունը:

Մյուս մասը` «կեղծ» ընդդիմությունը, հենց դրա համար է, որ հանդարտ պայմաններում ընդդիմադիր ֆոն ստեղծի, իսկ ֆորս-մաժորային իրավիճակներում անհետանա:

Մնացած «ընդդիմությունների» դերն ու նշանակությունը հայաստանյան քաղաքական հարթակում այնքան նվազ է, որ այն կարելի է անտեսել:

4 տարի անց բացարձակ ոչինչ չփոխվեց: Դերակատարները նույն են: Տարբերությունն այն է, որ այժմ, առանց բացառության, բոլոր «ընդդիմությունները» միաձայն նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը կապիտուլյացիոն ակտ են համարում:

Այսինքն, նույն անձինք 4 տարի առաջ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչին նորմալ վերաբերվեցին, այժմ այն կապիտուլյացիա են կոչում:

Եվ հետո զարմանում են, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումները ձախողվում են: Իհարկե, կձախողվեն, քանզի հայաստանյան «ընդդիմություններն» անհասկանալի և հակասական գաղափարների ու կեցվածքի կրող են:

Իսկ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչն այն աստիճանի խայտառակ «թուղթ է», որ որևէ մեկը մինչ օրս չգիտի, թե այն երբ է ստորագրվել` նոյեմբերի 9-ի՞ն, թե՞ նոյեմբերի 10-ին: Ավելին` անհայտ է, թե այդ «թուղթը» որտեղ և ինչ ձևաչափով է ստորագրվել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ