Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նամակ

Նամակ
18.11.2024 | 22:09

Նամակ եմ գրում։

Ձմեռ պապին։

Նախորդ տարիներից տարբերվող նամակ։

Թախանձագին խնդրում եմ, որ Նոր տարվա գիշերը ամեն հայ ընտանիքի մի նիկոլ բերի։

Կարևոր չի՝ տոնածառի տակ կդնի, թե բարձի։ Կարևորը՝ բերի։

Ոչ թե պատմական, այլ իրական նիկոլ։

Իսկականից մազաչափ չտարբերվող։

ՈՒզում եմ, որ հունվարի 1-ին ամեն տեսակ երազանքներով արթնացած հայը սարսափով տեսնի, թե ոնց է րոպեների ընթացքում քայքայվում իր ճոխ սեղանը, ոնց է վերջին կուկուռուզն ու կուկուռուզով սալաթը անհետանում։

Տեսնի, թե ոնց են իր զավակներն այլասերվում ու ուրանում իրեն ու ամեն հայրական բան։

Ոնց են վերածվում անբան անասունների ու մաս-մաս վաճառում հայրական տունը։

Փորձի միջամտել, բայց չկարողանա, որովհետև իր պահած-մեծացրած զավակներն այլևս իրենը չեն լինի, կլինեն նիկոլի վարժեցրած զոմբիները։ Կործանվող տան աղմուկ աղաղակից գլուխը բռնի ու փախչի, բայց չկարողանա հեռու փախչել, որովհետև տրանսպորտը արդեն դարձած կլինի 300 դրամ։

Որ դառնա հալածված ու աշխարհից արհամարհված բոմժ։

Շատ եմ ուզում։ Ոչ թե չարությունից։

ՈՒզում եմ, որ ամեն հայ իր տանը տեսնի, իր կաշվի վրա զգա, թե ինչ է նիկոլը, ու գուցե վերջապես գիտակցի, թե իր կոտրած ձեռքով ինչ աղետ է բերել իր ու իր երկրի գլխին։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4602

Մեկնաբանություններ