Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերի զինվորը...

Գերի զինվորը...
03.12.2024 | 06:44

Գերի զինվորը,

Կանգնել էր ծառի տակ,

Կարոտած աչքերով նայում էր անտառին,

Աշուն էր գալիս,

Սպասում էր,

Սպասում էր, թե երբ է ամեն ինչ վերջանալու,

Ոտքի վերքից դեռ արյուն էր ծորում,

Լցվում երկարաճիտ կոշիկ մեջ,

Ձգվեց, սեղմվեց ծառին,

Ձեռքերով շոշափեց,

Բռնեց ծառի ճյուղը,

Մատների տակ տրորեց թաց տերեւները,

Ցողը արցունք դարձավ,

Նրա կանաչ աչքերում,

Ոտքերը ամուր սեղմեց գետնին,

Որ չընկնի,

Ընկնելուց առաջ հանկարծ ծնկի չգա,

Գերի զինվորը լուռ էր,

Ձեռքերով ամուր բռնել էր ծառի ճյուղը,

Ինչ-որ բան խլրտաց ճյուղերի արանքում, Խախտեց անտառի քար լռությունը,

Հավք էր,

Ծվծվաց տխուր ու լռեց,

Ինքն իր ձայնից վախեցած,

Գերի զինվորը,

Մի պատմություն հիշեց,

Կռվում պապը գերի էր ընկել թշնամու ձեռքը,

Շատ էին տանջել,

Մեկ-մեկ պոկել էին եղունգները,

Բայց բերանից մի բառ չէին իմացել...

Գերի զինվորը,

Կանգնել էր ծառի տակ,

Կարոտած աչքերով նայում էր անտառին...

Ու հանկարծ այդ պահին,

Թեւածող մի ճերմակ աղավնի երեւաց,

Կապույտ երկնքում...

ԹԱԳՈՒՀԻ ԹԱԳՈՒՀԻ

Հ.Գ.

Նկարը՝ Հարություն Դանիելյանի

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ