ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

… միայն Հայաստանն է, որ չունի սեփական ազգային շահ

… միայն Հայաստանն է, որ չունի սեփական ազգային շահ
09.12.2024 | 12:33

Աշխարհի նոր վերաձևավորումը մտնում է որոշիչ փուլ, հին աշխարհակարգը չկա, իսկ նորը դեռ չի ձևավորվել։

Իհարկե որոշակի տուրբուլենտություն կլինի մինչև գալիք տարվա հունվարի 20-ը։

Եվ Սիրիայում տեղի ունեցող պրոցեսները դրա վառ ապացույցն են, բոլորը սեփական պատառն են ցանկանում թռցնել, իսկ Իսրայելը արդեն թռցրեց։

Սիրիայում որտեղ 70%-ից ավելին սունիներ են, մեծ հավակնություններ ունի Թուրքիան և պատահական չէ, որ հենց թրքամետ ուժերը գրավեցին Դամասկոսը։ Բնական է, որ հետագայում մենք կտեսնենք թուրք-քրդական հակամարտություն, չմոռանանք, որ Սիրիայի տարածքի 1/3-ը վերահսկում են քրդերը և նրանք էլ իրենց հերթին գրավեցին Դեր ԶորՆ ու Եփրատ գետի ամբողջ երկայնքով վերահսկողություն սահմանեցին։

Քրդերի վերահսկողության տակ է նաև Աբու Քեմալը, որտեղով իրականացվում է Իրան-Հեզբոլահ կապը։

Շեիթական Իրանը ձևավորել էր «Դիմադրության առանցք», որի մեջ են մտնում Լիբանանը, Եմենի հուսիթները, Սիրիան և բավականին ամրապնդվել է Իրաքում, որն էլ կլինի հերթական թիրախը։

Թուրք-Իսրայելական տանդեմը իմիտացիոն հակամարտության ֆոնին ձևավորվել է խոր ընդհատակյա դաշնակցային հարաբերություններ։ Մահմեդական աշխարհում լիդերության ձգտող Թուրքիային խանգարում է Իրանը, ով Իսրայելի ոխերիմ թշնամին է։

Մեծ Թուրանի ստեղծման մոլուցքով տարված Թուրքիային խանգարող կարող է լինել Ռուսաստանը, սակայն նա տարված լինելով սեփական պատերազմով իր ամբողջ ներուժը բոլոր տեղերից բերել է Եվրոպական մարտադաշտ, որի արդյունքում կորցրեց Մերձավոր Արևելքում իր վերջին հենակետը։

Կարծում եմ, որ Ռուսաստանը Բաշար Ասադին կտեղափոխի Մոսկվա, որպեսզի հարմար պահի նրան օգտագործի վերադառնալու Մերձավոր Արևելք։

Հաջորդ կարևոր առանցքը Հարավային Կովկասն է, որտեղ Ադրբեջանը նույն Թուրքիան է, Վրաստանը միշտ էլ ունեցել է իր ազգային շահերի վրա հենված իշխանություն և նորօրյա իրադարձությունները հենց դա են փաստում, այլ ոչ թե ռուսամետություն, ու միայն Հայաստանն է, որ չունի սեփական ազգային շահ․․․

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Միասնական Վարդենիս դաշինք

Դիտվել է՝ 2712

Մեկնաբանություններ