Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Շատերին դեռ պարզ չէ, թե ինչի հետ գործ ունեն

Շատերին դեռ պարզ չէ, թե ինչի հետ գործ ունեն
18.12.2024 | 17:30

Օրերս տեսա՝ մարդիկ կոչ են անում պահանջել այս իշխանությունից, որ զբաղվի Ռուբեն Վարդանյանին հետ բերելու գործով:

Լու՞րջ: Շատերին դեռ պարզ չէ, փաստորեն, թե ինչի հետ գործ ունեն: Դեռ պարզ չէ, փաստորեն, որ այս իշխանությունը չի սպասարկում հայերի և հայկական պետության օրակարգը, և մտածում եք սրանցից որևէ բան պահանջե՞լ:

Համոզված ասում եմ բոլորիդ՝ եթե ուզում եք Ռուբեն Վարդանյանին և մնացյալ հայ գերիներին պատվով հետ բերել, ապա պետք է անել հետևյալը:

- Իշխանափոխություն. բերել իշխանության հայկական շահերը գիտակցող և դրանց ծառայող մարդկանց:

- Իրավունքի պայքար. միջազգային իրավունքի դաշտում մեր՝ հայերիս իրավունքների, մասնավորապես, արցախցիների իրավունքների համար լայնածավալ պայքարի պրոցես:

- Տնտեսություն և պետական համակարգ. իրավունքի պայքարն առաջ մղելուն զուգահեռ իրականացնել տնտեսության և պետական համակարգի վերակառուցում՝ պատրաստվելով մարտահրավերներ և ճգնաժամեր դիմակայելուն: Սրա համար տարիներով կուտակած փորձ և գիտելիք ունենք:

- Բանակ. զուգահեռ վերոնշյալին՝ բանակի վերակառուցում և վերազինում, աշխարհազորի համակարգի ներդրում:

Այս ամենը անելուց հետո կհասնենք մի վիճակի, երբ Ադրբեջանը չի կարողանա մերժել մեր գերիների վերադարձի պահանջը և նաև չի կարողանա մերժել հայերի՝ Արցախ վերադարձի պահանջը:

Այս ամենի համար մեզանից կպահանջվի կամք, համախմբում և 3-5 տարի ժամանակ:

Ես ավելի կարճ ճանապարհ չգիտեմ ոչ միայն մեր գերիներին հետ բերելու, այլև կանխելու մեր պետության և դրա տարածքների շարունակական կորուստներն ու ապահովելու հայերի վերադարձը Արցախ: Այո՛, սրանք ուղղակիորեն փոխկապակցված խնդիրներ են:

Սա է միակ իրատեսական ճանապարհը՝ օրակարգ, համախմբում, կրթություն և օր ու գիշեր աշխատանք:

Վարդանյանների ընտանիքին խորհուրդս է՝ Ռուբենին հետ բերելու երկար, բայց ամենահաստատուն և ճշմարիտ ճանապարհը սա է: Մեկ այլ ճանապարհ է ներգրավել ձեր պահանջը սպասարկող ինչ-որ թվով ամերիկյան սենատորներ, որի համար, կարծում եմ, այդքան ունեցվածք չունեք:

Ամեն դեպքում, ձեզ ոգու ամրություն և համբերություն եմ մաղթում, գիտակցում եմ, որ շատ դժվար վիճակում եք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ