Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Չպիտի կուլ տանք թշնամու կողմից մեր մեջ ներարկված կործանարար թույնը

Չպիտի կուլ տանք թշնամու կողմից մեր մեջ ներարկված  կործանարար թույնը
14.01.2025 | 16:17

Ապրում ենք մի ժամանակահատված, երբ Արցախյան ազատամարտի մութ և ցուրտ տարիները երանությամբ ենք հիշում:

Ինչու՞, չէ՞ որ այն ժամանակ էլ կային դավաճաններ, նյութապաշտներ, կեղծ ազատամարտիկներ, օտարամոլ իշխանություն:

Պատասխանն ավելի պարզ է, քան կպատկերացնենք. որովհետև հայրենանվերների համերաշխությունը և ժողովրդի կամքը գերակշիռ էր, դրանք կային, բայց ՄԵՆՔ ավելի շատ էինք, իսկ մեր նպատակը ավելի վեր ու վեհ էր, քան այդ բոլորը:

Եվ պատահական չէ, որ այսօր առաջինը թիրախավորվեց հենց այդ միասնական ՄԵՆՔ-ը և ջանասիրաբար արժեզրկվում է հենց այդ միասնական ՆՊԱՏԱԿԸ:

Մտածել է պետք, չպիտի կուլ տանք թշնամու կողմից մեր մեջ ներարկված այս կործանարար թույնը: Չպիտի հանդուրժենք ցանկացած մեկին, ում ձեռքով մեկնվում է մեզ այդ թույնը:

Պատերազմը, ազատագրական պայքարը չհանդուրժելու մասին է, ոչ թե՝ հանդուրժելու:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ