ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են

Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են
14.01.2025 | 22:07
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Կնքել են ճիշտ այն նույն վայրում, որտեղ 2023 թ. «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ ու տխրահռչակ դասագրքի վերաբերյալ քննարկումը, որի արդյունքում տասնյակ պատմաբաններ ու գիտական հիմնարկներ միասնական մասնագիտական եզրակացություն ընդունեցին, որտեղ նշվում էր հետևյալը. «2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ…»
Բազմաթիվ կոռուպցիոն հիմքերով այդ խայտառակ դասագիրքը չհանվեց շրջանառությունից: Ավելին, նույն հեղինակին վստահվեց, 8-րդ դասարանի դասագրքի պատրասումը, որը նույնպես բազմաթիվ տեխնիկական ու գիտական սխալներ ու անճշտություններ է պարունակում:
Անցյալ տարի փողոցային ոճով այս շենքից դուրս հրավիրվեց դասագրքի շուրջ քննարկումը կազմակերպած «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը և մի մեծ կողպեք կախեցին դռան վրա: Դա բնավ պատահական չէր:
Անցյալ տարեվերջին դասագրքերի պաշտպանությամբ հանդես եկավ հայ և համաշխարհային պատմագիտության մեջ անգերազանցելի ու ծանրակշիռ ներդրում ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ժաննան, թերևս ցանկացել է կրկնել հիտլերականների ձեռագիրը, երբ 1940 թ. Կոմպիենյան անտառում Ադոլֆ Հիտլերը Ֆրանսիայի կապիտուլյացիայի ակտը ստորագրել տվեցին այն նույն վագոնում, որտեղ Գերմանիայի պարտությունն էր արձանագրվել Առաջին աշխարհամարտի վերջում:
Սակայն գնացքների պահով մեկ այլ օրենք Ժաննան ու մյուս քպ-ականները կարծես թե չեն սերտել. գնացքից թռնելու ժամանակը կորցնելու դեպքում, անպայմանորեն հայտնվում ես այդ գնացքի շարժակազմի անիվների տակ: Արդյունքում առաջացած արյունալի տեսարանը շատ դաժան ու սարսափազդու է լինելու…
Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ