ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տղե՛րք, դուք հաստա՞տ իրար հետ չեք

Տղե՛րք, դուք հաստա՞տ իրար հետ չեք
25.01.2025 | 22:15

Հազարավոր տղաների ուղարկել է ջաբրայիլներ, աղդամներ ու այլ ջանդամներ, սպանել է տվել, հետո կանգնել ասել է, որ Շուշին՝ Շուշա քաղաքն է (20 թվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ), Հադրութը,

Մարտակերտը դեռ 91 թվից օֆիցիալ ճանաչված են եղել ադրբեջանական:

Բուդաղյան Արտակ՝ տարիներ շարունակ դու Կուբաթլույում

«ԲՄՊ»-ների հրամանատարն ես եղել: Հարբում, սվյազի անտենան առնում ընկնում էիր զորքի ջանը: Դու, որ հայելուն նայում, ու՞մ ես տեսնում, այ նիկոլի դեմը զգաստ կանգնող անպատիվ տղա:

Բայց շարունակեմ. հայկական ջոջերը ցեղասպանել են տվել մի ողջ սերունդ: Տղաների ամբողջական ցուցակը չեն հրապարակում: Տասնյակ պաշտոնյաներ կան, ովքեր մեղադրվում են արևմտյան երկրների, Թուրքիայի գործակալը լինելու մեջ:

Հիշեցնեմ, որ 21 թվականին Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, իսկ դրանից մի քանի ամիս առաջ, 20 թվականի դեկտեմբերին արդեն ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը հրապարակայնորեն, անուղղակիորեն, Նիկոլ Փաշինյանի մեղադրել էր օտար երկրի գործակալը լինելու մեջ:

Հսկայական, սարսափելի դավաճանություն է տեղի ունեցել հայ ազգի հետ:

Տարիներ շարունակ չինովնիկների լակոտները բանակից ազատվել են, որպեսզի քյասիբ տների տղաները գնան ու ծառայեն նաև իրենց փոխարեն: Նորմալ պայմաններում վաշտերը պիտի կոմպլեկտավորվեին, ասենք, 120-150 զինվորներից, բայց կազմվել են

60-80 հոգուց: Իսկ սա նշանակում է, որ ծառայողները պետք է ավելի վերակարգ կանգնեին, քիչ քնեին, ավելի շատ ժամանակ անցկացնեին պոստերում, ավելի շատ ռիսկերի գնային ու ասյսպես շարունակ:

Այս հարցերը պիտի առաջացնեին մարդկանց ցասումը, այս հարցերը պիտի բարձրացվեին ու իրենց լուծումները ստանային պառլամենտում:

Բայց, զրո քննարկում ու զրո ընդվզում:

Ու հանկարծ, Նիկոլ Փաշինյանն իր անտիռեյտինգի պիկին, մի հատ էլ նախընտրական տարում բարձրացնել է տալիս Երևանի քաղաքային տրանսպորտի գինը և ՀՀ քաղաքացիներին ցանկանում է մտցնել համըդհանուր հայտարարագրման դաշտ, որն էլ իր հերթին, ըստ օպոզիցիա աշխատողների, պիտի առաջացնի սոցիալական բունտ:

Տղե՛րք, դուք հաստա՞տ իրար հետ չեք:

Չէ՛, ես չեմ ասում, որ Նիկոլի հետ նստում հաց-մաց եք ուտում, բան:

Բայց, կարո՞ղ է դուք էլ եք ԱԱԾ-ի գործակալներ, ինչպես, օրինակ, Արոն:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ