«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Քաղաքացիներին ստիպել են ձեռք բերել մի ապրանք, որի օգտագործումը երաշխավորված չէ

Քաղաքացիներին ստիպել են ձեռք բերել մի ապրանք, որի օգտագործումը երաշխավորված չէ
03.02.2025 | 12:05

Երևանում հանրային տրանսպորտի թանկացման և դրա դեմ բոյկոտի ակտիվ փուլը համընկավ ոչ աշխատանքային օրերի հետ:

Բնական է, որ այդ օրերին հանրային տրանսպորտը սովորական ծանրաբեռնվածություն չունի, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե մարդիկ (չբոյկոտողները) վճարեցին և հանգիստ ու կոնֆորտ պայմաններով երթևեկեցին:

Բայց երևույթի իրական պատկերը երևաց այսօր՝ երկուշաբթի, երբ քաղաքացիներն արդեն 150-դրամանոց տրանսպորտով պետք է ժամանակին հասնեին աշխատավայր:

Խոսքը ոչ այնքան 150 դրամի մասին է, որքան հենց տրանսպորտի, փոխադրումների որակի ու «մեծ խաբեության», որ կիրառել են քաղաքային իշխանությունները:

Երևանի մի քանի հատվածներում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ կրկին նույն քաոսն է, ինչ՝ 100 դրամի ժամանակ: Շարժակազմերն ուշացումով են աշխատում, լեփ-լեցուն են և չեն կարողանում նոր ուղևորներ վերցնել, կանգառներում շարժակազմերի ու մարդկանց սովորական դարձած կուտակումներն են:

Կհարցնեք՝ իսկ որտե՞ղ է «մեծ խաբեությունը»: Դա կայանում է նրանում, որ եթե առաջ տրանսպորտից օգտվել չկարողանալու դեպքում քաղաքացին ուղղակի չէր վճարում, ապա հիմա, երբ ինչ-որ փաթեթ է ձեռք բերել, դրա համար արդեն կանխավ վճարել է: Ավինյանի համար արդեն կարևոր չէ՝ քաղաքացին կկարողանա՞ իրացնել իր փաթեթը, կարևոր է, որ արդեն վճարել է: Նույնիսկ հույս չկա, թե վաղը հնարավոր կլինի հայտնվել «երջանիկ ավտոբուսում», բայց արդեն վճարել է:

Այսինքն, ավինյանենք քաղաքացիներին ստիպել են ձեռք բերել մի ապրանք (ուղևորափաթեթ), որի օգտագործումը երաշխավորված չէ:

Բոյկոտ, և վե՛րջ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3162

Մեկնաբանություններ