Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ո՞րն է «Հումանիտար բեռ» օպերացիայի իրական նպատակը

Ո՞րն է «Հումանիտար բեռ» օպերացիայի իրական նպատակը
21.03.2025 | 19:47

Այսօր մի պահ բացվեց հայ-թուրքական սահմանը և հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հայաստանից ուղևորվեցին Սիրիա:

Անշուշտ, հումանիտար օգնությունը շատ կարևոր և գնահատանքի արժանի նախաձեռնություն է, սակայն...

Այս պարագայում, գոնե` ինձ, անհասկանալի է, թե ում է հասցեագրված Հայաստանի հումանիտար բեռը: Տրամաբանորեն` այն պետք է հասցեագրված լինի Սիրիայի ալավիներով բնակեցված շրջանների բնակիչներին: Եվ, եթե այդպես է, ապա ՀՀ կառավարության նախաձեռնությունը ողջունելի է: Սակայն, որևէ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար բեռի հասցեն: Բացի դրանից` Սիրիայի ալավիներով բնակեցված շրջաններն այժմ կամ դատարկ են, կամ գտնվում են խիստ հսկողության տակ:

Արդյո՞ք Հայաստանի բեռնատարները կարող են շրջանցել այդ «խիստ հսկողությունը»:

Որպես օրինակ հիշեցնեմ, որ պաշարված Արցախում այդպես էլ չհայտնվեց Փարիզի քաղաքապետի և, ըստ այդմ, Ֆրանսիայի ուղիղ աջակցությունն ունեցող հումանիտար բեռներով բեռնված ավտոշարասյունը:

Չերկարացնեմ:

Չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, թե Սիրիայում հատկապես ում է ուղղված Հայաստանի մարդասիրական օգնությունը: Փոխարենը` ակտիվ գովազդվում է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման փաստը:

Իսկ միգուցե հենց այս գովազդի համա՞ր է նախատեսված «Հումանիտար բեռ» օպերացիան: Չգիտեմ: Կասկածում եմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3988

Մեկնաբանություններ