«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ամեն ինչ ձախողածներն ինչպե՞ս կարող էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակների հասցնել

Ամեն ինչ ձախողածներն ինչպե՞ս կարող էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակների հասցնել
23.03.2025 | 21:43

Երկու խաղի արդյունքում հոկեյի հաշվով՝ 1։9 զիջեցինք Վրաստանի ընտրանուն։ Նիկոլ Փաշինյանը կհպարտանա այս մեծ պարտությամբ, մեզ պարտված չի ճանաչի, սակայն դրանից ոչինչ չի փոխվի։Ամեն ինչում ձախողված, ընչաքաղց, պատասխանատվության զգացում չունեցողները ինչպե՞ս կարող էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակների հասցնել։ Նիկոլ Փաշինյանի կամոք ՀՖՖ նախագահն է իր «զեմլյակ», ծագումով Իջևանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանը, ով մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի հորը՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշար էր կազմակերպել; Նիկոլ Փաշինյանին, հետևաբար նաև՝ Արմեն Մելիքբեկյանին պաշտոններից հեռացնելուց հետո կբացահայտվեն սարսափելի փաստեր, թե ֆուտբոլի ֆեդերացիայում ինչպես են մսխվել ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրված միլիոնավոր դոլարները, եվրոները, Հայաստանի պետբյուջեից տրված 5 միլիարդ դրամը։ Իսկ մինչ այդ Փաշինյանն ու իր խայտառակ թիմը «արարում» են «Իրական Հայաստանի» խայտառակ տարեգրությունը՝ ժողովրդին միկրոինֆարկտների, ինֆարկտների ու ինսուլտների հասցնելով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6398

Մեկնաբանություններ