«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2

Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
07.05.2025 | 10:00

Սկիզբը՝ այստեղ

Անհայտ է միայն՝ այս հարվածն ընդամենը դեղին քա՞րտ է, թե վերոնշյալների պաշտոնանկության գործընթացի մեկնարկը տրված է արդեն

Ահա թե ինչու է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» կոչված հասարակական կազմակերպությունը հրապարակել «Արևմտյան դեղագործական ընկերությունները ռազմական նշանակության թունավոր ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերտառությամբ հետաքննականհոդվածը առողջապահության ոլորտում Հայաստանի բնակչության նկատմամբ ծանր հանցագործության, Նիկոլի, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ:

Ահա թե ինչու է աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկի համբավն ունեցող բրիտանական «London Times» («Լոնդոն Թայմս») թերթը 2025թ. մայիսի 2- ին նույն հոդվածը հրապարակել իր էջերում:

Հանձին վերոնշյալ հոդվածի, Լոնդոնը գործի է դրել տեղեկատվության, քարոզչության ոլորտում իր ծանր հրետանին ընդդեմ նրանց, ում Հայաստանում Սորոսի ու սորոսականների, Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բերել է իշխանության: Եվ, կարծում եմ, անհիմն չեն համացանցում առկա այն հրապարակումները, որ Նիկոլը և իր շրջապատից ոմանք այժմ շան պես վախեցած են Լոնդոնից ու Բրյուսելից:

Ըստ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների, Նիկոլն Էստոնիայում շուրջ մեկ շաբաթ առաջ փակ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Տալլինում կայացած հիշյալ հանդիպման ընթացքում նրանք Նիկոլի առջև շատ կոշտ կերպով դրել են՝ մայիսի 9- ին չպետք է գնաս Մոսկվա, թռար Մոսկվա, իմպիչմենտով կհեռացվես ու հետո Չաուշեսկու օրը կգցենք: Հե՛նց այդպես: Ու հիմա Նիկոլի առաջ ծառացած է խնդիրը՝ գնալ թե չգնալ Մոսկվա, բայց սա արդեն համլետյան հայտնի «լինել թե չլինել» երկընտրանքը չէ, քանի որ չգնալու դեպքում էլ է նրա իշխանությանը վտանգ սպառնում, գնալու դեպքում էլ, որից հետո Արևմուտքն իր ձեռով ինքնադատաստանի կենթարկի իր օգտագործած փալասին: Այնպես որ, միայն մեր՝ հայերիս վիճակը չէ, որ բարդ է, անկախ իր և Էռատոյի ունեցած միլիարդներից, բարդ է նաև Նիկոլ հայադավի վիճակը:

Ըստ նախնական տեղեկությունների, Նիկոլն ավելի շատ վախենալով Պուտինից ու Մոսկվայից, որոշել է չենթարկվել Լոնդոնի և Անկարայի ճնշմանը, և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի (գործակալ Օմեգայի), ինչպես նաև ՊՆ- ի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հետ միասին մայիսի 8- ին կամ 9- ին մեկնել Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի 80- ամյակի ռազմական շքերթին ու տոնակատարություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ երկրների ղեկավարների հետ մասնակցելու համար:

Եվ քանի որ Մոսկվա մեկնելու մասին Նիկոլի որոշումն արդեն հայտնի է դարձել Լոնդոնին, Բրյուսելին, աշխարհի գլոբալիստական ուժերին, վերոնշյալ սպանիչ հրապարակմամբ որոշել են կամ դեղին քարտ ցույց տալ Նիկոլին ու մյուսներին, կամ էլ «մորթել» նրանց, տալ նրանց պաշտոնանկության գործընթացի մեկնարկը:

Ինչու Լոնդոնը, Բրյուսելը, Անկարան չեն ցանկանում, որ Նիկոլը գնա Մոսկվա… Նրանց և, հատկապես, Լոնդոնի համար, որը մեծ տեղ ու դեր է տալիս խորհրդանիշներին, Նիկոլի՝ Մոսկվա չգնալը խորհրդանշական առումով մեծ կարևորություն ունի:

Ինչպես արդեն հայտնի է հրապարակված տեղեկություններից, Մոսկվա չեն մեկնելու և Հաղթանակի 80- ամյակի միջոցառումներին չեն մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, և եթե Նիկոլն էլ չգնա, Բրիտանիան, Արևմուտքը, Թուրքիան Պուտինին այսպիսով յուրօրինակ ուղերձ կփոխանցեն, որ անդրկովկասյան բոլոր երեք հանրապետությունների ղեկավարները ձեզ արհամարհել են, ձեզ հետ չեն, Անդրկովկասը ոչ թե ձեր, այլ մեր կողմից է վերահսկվում, ենթարկվում է մեզ, և դուք, պարոն Պուտին, շատ լավ հասկանում եք, որ դա ՌԴ- ի վերջի սկիզբն է, քանի որ Ռուսաստանի նախադուռը մենք արդեն գրավել ենք. ահա սա էլ ձեզ մեր յուրօրինակ նվերը Հաղթանակի 80- ամյակի կապակցությամբ:

Եթե վերոնշյալ հոդվածի հրապարակումն ընդամենը դեղին քարտ, վերջին նախազգուշացում չէ Նիկոլին, Ալեն Սիմոնյանին և այստեղ Լոնդոնի ամենավստահելի մարդուն՝ Արմեն Գրիգորյանին, այլ մեկնարկը նրանց պաշտոնանկության գործընթացի, և եթե Լոնդոնը, Արևմուտքը և Թուրքիան «Ազգային ժողով» կոչվածի «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») խմբակցությունում իրենց ունեցած առնվազն 39 պատգամավորի միջոցով նախաձեռնեն Նիկոլի իմպիչմենթը և հասնեն դրան, ապա, որպես վճռորոշ դերակատարներ, հենց իրենք են թելադրելու խաղի կանոնները: Եվ, հետևաբար, նրանք Նիկոլին չեն փոխարինելու Հայաստանի, հայերիս և ՌԴ- ի անվտանգությունից ու շահերից բխող օրակարգ ունեցող ինչ- որ մեկով, այլ բերելու են դարձյալ մեր ու ՌԴ- ի դեմ գործող իրենց մարդուն: Սա, կարծում եմ, ինքնին պարզ է ու միայն տխմարներին հասկանալի չէ:

Անկախ նրանից, թե Հայաստանի վարչապետի աթոռին Ռիչարդ Մուրի և այլոց կողմից վերոնշյալ սցենարով բերված անձը կուսակցական ինչ փաթեթավորում կունենա և սկզբնական շրջանում, ինչպես Նիկոլը, ազգաշունչ ու հանրությանը մոլորեցնող ինչ ելույթներ կունենա, նա լինելու է Լոնդոնի, Արևմուտքի, իսկ խորքում՝ գլոբալիստների, «խորքային պետություն» կոչվածի ներկայացուցիչն ու կամակատարը:

Նիկոլի՝ Մոսկվա չմեկնելու հնարավորությունները սպառված են

Ինչ կարող էր մոգոնել Նիկոլ հայադավը՝ մայիսի 8- ին կամ 9- ին Մոսկվա չմեկնելու համար…

Կարող էր հայտարարվել, թե Նիկոլի COVID- ի թեստը դրական է եղել (ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների, թեստը մայիսի 7-ին է հանձնվելու):

Քանի որ իր վերոնշյալ հնարավոր հնարքի մասին սոցիալական ցանցերում ավելի վաղ արդեն գրվել էր, այսինքն՝ նշված պատճառաբանությունն արդեն վառված խաղաքարտ էր, կարող էր մեկ այլ հիվանդություն պատճառաբանել, ինչպես ասում են, «սիմուլյանտություն» անել: Իրենից հեռու չէ…

Կարող էր զանգել իր «բարեկիրթ» եղբորը՝ Ալիևին, ու խնդրել, որ նա իր ասկյարներին հրամայի բավականին սրել սահմանային իրավիճակը: Դարձյալ հարմար պատճառաբանություն՝ Մոսկվայում Մեծ Հաղթանակի 80- ամյակի կապակցությամբ տոնական շքերթին չմասնակցելու և Պուտինի մեկուսացվածությանը ձգտող Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի միանգամայն հնարավոր պատվերը կատարելու համար:

Սահմանադրական կարգը տապալածը կարող էր հայտարարել, թե երկրում սահմանադրական կարգի տապալում, պետական հեղաշրջում նախապատրաստող մեծ խումբ է բացահայտվել, և իր ենիչերիներին հրամայել անմեղ մարդկանց բռնել, սրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, և նշված իրավիճակի սրման պատճառաբանությամբ չգնալ Մոսկվա:

Կարող էր… Բայց վերջին երեք պատճառաբանությունների հորինովի լինելը նույնպես ակնհայտ կլինի, քանի որ սույնով նախապես արդեն հրապարակվեց այդ մասին:

Նիկոլին կարծես էլ ոչինչ չի մնում պատճառաբանելու, և, հետևաբար, միակ տարբերակը մնում է Մոսկվա գնալը: Տեսնենք, քիչ մնաց…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ