«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հպանցիկ, հընթացս բարձրաձայն մտորումներ

Հպանցիկ, հընթացս բարձրաձայն մտորումներ
28.06.2025 | 15:11

Չարիքի «պատգամախոսն» ու ծայթանձնության մարմնավորումը, նորա զեռալեզու սպասարկուները կարծում են, թե կարող են բանտային հալածանքներով, խոշտանգումներով, զազրախոսությամբ ու եղկավարքությամբ տապալել մի ամբողջ ազգի և մեր՝ 1724 տարի կանգուն Եկեղեցին:

Բարոյազուրկ անհոգիները, ինչ խոսք, կարող են առժամանակ ինչ-ինչ «հաջողություններ» ունենալ, ավերներ գործել, մահեր սփռել... չարացնել ու չորացնել մարդկանց հոգիները:

Մենք չէ, որ դրանում պիտի կասկածենք, մանավանդ, որ արդեն ավելի քան 7 տարի այդ դիվական փորձությունների այրող բովով ենք անցնում, մեր աչքերով տեսնում ու մաշկի վրա զգում չարաղետ հետևանքները թրքաբարո սատանայականների խառնակչական գործունեության:

ԲԱ՛ՅՑ...

չ-արը չի կարող հաղթել Արին: Այն՝ չ-արը, չի կարող հաստատվել ժամանակային մեծ տիրույթում, այլապես դա կնշանակի ամենի վերջը, այդ թվում՝ ժամանակի, գոյության, մտքի, սիրո, խղճի, արարման, բարության, հավատի ու հույսի վերջը:

Մինչդեռ, քրիստոնեական ուսմունքից էլ շատ ու շատ առաջ, մեր նախնյաց հավատի հենասյունը Լույսն է եղել ու մնացել է հիմքում: Իսկ քրիստոնեությամբ այն ավելի է ընդգծվել:

Մեր քրիստոնեկան խաչերը խարսխվում են Հավերժության խորհրդանիշի վրա, մեր տաճարների ծանրությունը հենվում է խոյակների վրա:

ՈՒ, այո, հուսահատությունը մեղք է:

Ինչպես Վեհափառը պատգամեց. «Ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը մեր ազգային կյանքում...

Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ