«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Պատասխան գերագոյն տականքի խաբէագրածին

Պատասխան գերագոյն տականքի խաբէագրածին
02.07.2025 | 11:26

(Ուշադիր կարդալ ու տարածել, կոյրերի աչք բացող է)

Երբ գերագոյն թշնամի հայրենածախը, իր ստորին բնաւորութեամբ սիրում է ճշմարտութիւններ ծամածռել, փոխել, միամիտ մարդկանց խաբել, շեղել, բաժանել, բնականաբար պիտի յարի եւ օգտագործի մարդոց համար սրբութիւն հանդիսացող աղբիւրներին. այս պարագայում անշուշտ՝ Աստուածաշունչ մատեանին։

Եւ շնական (cynical) իր ոճով (նաեւ այլ իմաստով կարող էք հասկանալ) գրում է իր էջում.

«Եւս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»:

Այսինքն, երէկուան տգէտն ու դեղին լրագրութեան խաբկանքի ու շահարկման «փայլուն» ներկայացուցիչը, իր կարճ բայց շահարկու խելքով եւ աղանդաւոր մի քանի խլէզների տուած քառակուսի մեկնաբանութեամբ՝ կարծում է թէ (չոր ու ցամաք). «քրիստոնեան մի՛շտ պէտք է հնազանդ լինի իր իշխանութիւններին»։

Յիրաւի, Պօղոս առաքեալ Հռոմէացիներուն գրուած իր նամակով ասում է.

«Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած» (13:1):

Աստուած թոյլատրում է իշխանութիւն որոշ չափով, որպէսզի այդ իշխանութեան կարգուած մարդը ապացուցի որ ինքը նախ ծառան է իր իշխանութեամբ նշանակուած մարդկանց սրբութիւններին, սիրի զԱստուած եւ յարգի մարդոց իրաւունքները, պահի արդարութիւնը, օրէնքները եւ ճշմարտութիւնը։

Բայց անցնող եօթ տարիները եկան ապացուցելու որ սա ոչ Աստուած է ճանաչում եւ ոչ մարդոց իրաւունքներ. Արդարութիւնը սպանուած աղաւնի է սրա մօտ, եւ ճշմարտութիւնը մի տապակ որ ուզած ժամանակ, ցանկացած ձեւով կարող է դարձնել իր շահերին եւ կողոպուտներին համար։ Ոտնակոխ անի մարդկային կեանքերը, սպանի հազարաւորներին, կրակի տայ հարիւր հազարաւորների տներն ու ունեցուածքը, ցեղասպանութեան ենթարկի նրանց, աղճատի մարդոց պատմութիւնը, ոտնակոխ անի գիտակցութիւնն ու երազանքները եւ ստախօս, շահարկու (մուտիլովշչիկ), բաժանարար, քանդարար, պղծարար, կեղծարար եւ մի քանի տասնեակ այլ «արար»-ների հեղինակը դառնայ։

Արդեօք քրիստոնեան ԱՄԷ՞Ն ՊԱՐԱԳԱՅԻ ՏԱԿ պարտի հետեւիլ իշխանութիւններին։

Բնականաբար Ո՛Չ։

Աստուած հրահանգում է հնազանդութիւն իշխանութիւններին, ՄԻՆՉԵՒ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ երբ իշխանութիւնները գործիք են չարին, դաւաճանութեան, քանդարար ընթացքի եւ սրբութեանց ոտնակոխումին։ Առաքեալը իր թղթով չի՛ գրում եւ երբէ՛ք չի նշում կամ ասում որ քրիստոնեան անպայմա՛ն ու ամէ՛ն պարագայի տակ պէտք է հնազանդ լինի իշխանութեանց։ Ապա թէ ոչ երբէք իմաստ պիտի չունենար հենց նոյն առաքեալների խօսքը Սինհենտրոնի իրենց իշխանաւոր հրեայ մեծաւորներին եւ քահանայապետներին.

«Մենք պէտք է հնազանդենք Աստուծոյ քան մարդոց» (Գործք 5։29)։

Հենց իրենց իշխանութիւններն էին, եւ առաքեալները մերժեցին հնազանդիլ նրանց։

Կամ եթէ շատ «պահք պահող է» ինչպէս գրում է հպարտօրէն, ապա կ՚իմանար որ կայ ճրագալոյց կոչուած սրբազան առիթ մը, որի ընթացքում կարդացւում են Սեդրակի, Միսաքի եւ Աբեթնագովի ՄԵՐԺՈՒՄԸ թագաւորի ա՛յն հրամաններին, որոնք խախտում էին Աստուծոյ օրէնքը, ու կեանքի գնով անգամ չհնազանդեցին։

Ինչո՞ւ զարմանալ. երբ «տգիտութիւն բազմաց»-ը եւ «հաւատաւոր որդի եմ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն»-ը, Ագաթանգեղոս չի կարդացել, որպէսզի տեսնի թէ ինչպէս Ս. Գրիգոր Լուսաւորիչ ՄԵՐԺՈՒՄ է հնազանդուել Տրդատ արքայի հրամաններին, եւ ի վերջոյ իր մերժումներն էին պատճառը որ Հայաստանը դարձաւ քրիստոնէութեան լոյսին, պարոն «հաւատարիմ որդի» եկեղեցուն «զորս հալածես բռնատիրական ոստիկանական զօրօք քո»։

(Մեռնենք մենք քո չնաշխարհիկ բռնատէր հաւատարիմ որդիութեանդ...):

Եւ ինչու վերջապէս զարմանալ երբ Յայտնութեան գիրքը ինքն վկայում է որ պիտի գայ ժամանակ երբ իր նման կառավարութիւններ պիտի պահանջեն հնազանդուել ՉԱՐԻՆ։ Յայտ. 13։ Ի հարկէ դա չի կարդում կամ մէջբերում, որովհետեւ ձեռնտու չէ աթոռասոսնձուած ալիեւի կօշիկը մաքրողին։

Դէ արդէն կարիք չկայ որ խօսեմ Մկրտիչ Խրիմեան ամենայն Հայոց կաթողիկոսի «երկաթեայ շերեփի» մասին, որով կոչ էր անում զինեալ պայքարի եւ կռուի։ Նիկոլական ԹՈՒՐՔ բառարանով, երեւի Խրիմեան Հայրիկին կամ Կոմիտաս վարդապետին պէտք էր կալանաւորել եւ գնդակահարել իրենց կոչերի համար, այնպէս չէ՞ թրքադրածոյ իշխանութիւն։

Եւ որպէսզի ՏԳԷՏ տգիտացը, որ իր դատարկ վերնատունով Տրդատ թագաւորի երկրում վարչապետ է աշխատում, եւ նորա աղանդաւոր թայֆան հասկանան՝ ես պէտք է նստեմ, յոգնեմ ու գրեմ, որ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ՉԻ՛ հետեւելու որեւէ իշխանութեան, երբ այդ իշխանութիւնները ոտնակոխ են անում քրիստոնեայի սրբութիւնները, ինչպէս օրինակ հին Հռոմում, Աֆրիկայում կամ Պարսկաստանում։

Կամ երբ իշխանութիւնները պարզապէս ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ, ՍՐԲԱՊՂԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՐՏՄԱՆ եւ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԵԱՆ անսպառ աղբիւր են։

Ո՞ւր են արդարութիւնն ու սէրը Հայաստանում, ո՞ւր են խոնարհութիւնն ու մարդասիրութիւնը իշխանութեանց կողմէ, ո՞ւր են ճշմարտասիրութիւնն ու սրբապահութիւնը։

Ո՞ւր է նախ մարդկութիւնը, իշխանութիւն կոչուածների մէջ։

Երբ արդար մարդիկ դատւում եւ դատարաններում սպանւում են (իմա՝ Արմէն Գրիգորեան), երբ յղիներ աւտոշարասիւների տակ անխնայ սպանւում են (Սոնա Մնացականեան), երբ մարդիկ բանտերում խոշտանգւում, ծեծի տակ հեծում, անօթի ու ծարաւ պահւում, երբ երկրում տարածւում է թմրանիւթերը, երբ պատմութիւն եւ սրբութիւն է ոտնակոխւում, երբ հայրենիք է վաճառւում եւ երբ հազարաւոր նահատակներ իրենց կեանքը տուին հայրենիքի համար եւ նրանք նետուեցին «պադվալներում» շաբաթներով որպէս անպէտք իր կամ «պլյուս մինուս» յիսուն թիւերով։ Երբ Հայրենիքի հողը տրւում է թշնամուն, ոնց որ սեփական ստացուածք լինի...

Սրբազանը «պատուիրան է խախտո՞ւմ»... (լո՞ւրջ էք ասում)։

Կա՞յ արդեօք ամբողջ Աստուածաշնչի մէջ ՊԱՏՈՒԻՐԱՆ կամ ՊԱՏԳԱՄ որ ԴՈՒ՛ եւ քո դաւաճանական ոճրախումբը ՉԷՔ ԽԱԽՏԵ՞Լ:

Սկսելով կուռք չունենալուց, սրբութիւնը պահելուց, պատուելով եկեղեցու հոգեւոր հայրերին, պահելով Տիրոջ օրուանից, չսպաննելուց, չշնանալուց, չգողանալուց (կողոպտելուց), չստելուց, մինչեւ չցանկալը, հայրերին աշակերտելը, աղօթել սովորելը եւ ճշմարտախօս լինելը։

Քանի՞ աղօթք գիտեն քո անվերջ շնութիւններով աշխարհ բերածդ երեխաները, երբ դու չմկրտուած, չպսակուած, չդրոշմուած պիղծ ճակատ ես, ստախօս բերնով ու ատելավառ սրտով։

Perfection-ը թափում է վրիցդ։

Երբ Եկեղեցին հալածանքի տակ է, սրանք դեռ երես ունեն որ հնազանդութի՞ւն պահանջեն։

Չգիտեմ եթէ տգէտ դատարկաբանը լսել է նշանաւոր աստուածաբան Տիթրիհխ Բոնհոֆերի մասին (Dietrich Bonhoffer) որ ապրել է Ադոլֆ Հիտլերի ժամանակ եւ որպէս մեծագոյն քրիստոնեայ միտք եւ սրբութեան մօտիկ ապրող անձ, նացիստների քթին տակ գրել է. «Եկեղեցին պէտք չէ զոհերի վէրքերին վիրակապ դնի երբ ընկնում են բռնատիրութեան անիւների տակ, այլ այդ անիւների մէջ արգելակ դնի եւ կանգնեցնի»։

Ահա նաեւ սա.

«Չարին դիմաց լուռ մնալ, ինքնին չարութիւնն է։ Աստուած մեզ անմեղ չի սեպելու։ Չխօսել՝ նշանակում է խօսել (չարը)։ Չգործել՝ նշանակում է գործել (չարը)։

Նա գրեց որ Աստուծոյ հանդէպ հաւատարմութիւնը պահանջում է չարին ԴԻՄԱԴՐԵԼ, նոյնիսկ եթէ դա լինի անձին կեանքի գնով։

«Հոգեւորականներդ պէտք չէ խառնուէք քաղաքականութեան» խօսող տգիտախմբին առ ի գիտութիւն ասեմ, որ Բոնհոֆֆեր որպէս հոգեւոր հովիւ, մասնակից էր նացիստների դէմ դիմադրութեան, որը պատճառ էր որ նոյնիսկ երբ ոչ մի արարք չէր արել՝ բռնուէր, բանտարկուէր եւ ապա ի վերջոյ անիրաւաբար մահապատժի ենթարկուէր 1945 թուին։

Հետեւաբար, Սրբազան հայրն ու մնացեալ բոլոր հոգեւորականները որեւէ Աստուածաշնչային պատուիրան չեն խախտած, այլ պահել են դա քրիստոնէի ամբողջական պարտականութեամբ, քանի որ շատ հաց-պանիր պէտք է ուտէք որ գոնէ նրա կամ որեւէ հոգեւորականի իմացութեան 1/32-րդ չափը ունենաք որպէս حثاله الجهله..։

Ահա սրանք են այն ճշմարտութիւնները որ պէտք է իմանան թրքադրածոյ, հայրենավաճառ, դաւաճան ու ՏԳԷՏՆ, իր աւազակախումբը, նրանց սատարող կիսագրագէտ ամբոխը ու խառնակչութեան պատճառով կարգալուծութեան աւարտաճառի “graduate” շրջանաւարտները։

Տեր Սերոբ քահանայ ԱԶԱՐԻԱՆ

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ