Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իրենք արդեն «յուբկա հագած» են

Իրենք արդեն «յուբկա հագած» են
03.07.2025 | 16:10

Այսպես եթե շարունակվի, Ալիևը անընդհատ նոր պահանջներ առաջ քաշելով մի օր էլ կպահանջի, որ եթե ուզում եք խաղաղության պայմանագիր ստորագրենք, ուրեմն հայ տղամարդիկ պիտի այսուհետ յուբկա հագնեն: Նիկոլը բնականաբար կհամաձայնվի, իր իդեա ֆիքս հանդիսացող այդ թղթի կտորն ունենալու համար, ձեռի հետ էլ Եվրոպային կասի՝ տեսե՛ք ինչքան ենք զարգացել, փող ուղարկեք, յուբկաներով տղամարդկանց իրավունքները պաշտպանեմ: Ամոթալի բան եմ ասում, չէ՞, իսկ ինչո՞վ է ասածս ավելի ամոթալի, քան Ցեղասպանությունը մոռանալը, Արարատ սարից հրաժարվելը և մնացած, արդեն հնչեցված պահանջները: Իմ ընկալմամբ՝ այդ ամենի հետ համակերպվող, այդ ամենն արդարացնող, ներեցեք արտահայտությանս համար, տղամարդիկ, ովքեր լավ էլ հասկանում են, թե այս ամենն ուր է տանում, որ Հայաստանն ուզում են դարձնել թուրքական վիլայեթ, իրենք էլ լավագույն դեպքում սեփական երկրում ապրելու են, որպես երկրորդ սորտ, թուրքի տիրապետության տակ: Հասկանում են, արդարացնում են, ծպտուն չեն հանում, որևէ կերպ չեն արտահայտում, որ բողոք ունեն, ոչինչ չեն անում և չեն էլ պատրաստվում անել, իրենք արդեն յուբկա հագած են: Ես նման բաներն առաջ դիտմամբ էի չափազանցված երանգներով գրում և ասում, մտածելով, որ ոմանց մոտ արժանապատվության նշույլ կարթնանա, որ կասեն՝ հո՜պ հըլը, Աբաջ, էս ի՞նչ ես ասում, չկա տենց բան: Սակայն, փաստորեն, փաստն եմ արձանագրում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ