Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ապրեք ձեր երկրային կյանքը հանուն երկնայինի

Ապրեք ձեր երկրային կյանքը հանուն երկնայինի
07.07.2025 | 12:25

Այս նկարը նկարվել է հիվանդանոցներից մեկում, և այն ժամանակ, երբ մի մարդ մտնում է բժշկի մոտ և խնդրում է, որ բժիշկը փրկի իր կյանքը՝ հսկայական գումարի դիմաց։

Բժիշկը խոր ցավով տեղեկացնում է, որ աշխարհի ամբողջ գումարներն էլ այևս չեն կարող օգնել տվյալ մարդուն, քանի որ հիվանդությունը գտնվում է վերջին փուլում։

Մարդը հուսահատ շաղ է տալիս ամբողջ գումարը և ասում.

- Ի՞նչ իմաստ ուներ այսքան կուտակելը։

Այո սիրելիներս, գալու է մի օր, երբ ամեն մեկս տեսնելու ենք այս նյութական կյանքի ունայնությունը, և հասկանալու ենք, որ միակ իրական հարստությունը դա անկախ է նյութական բաներից։

Հիսուս ասաց.

«19 Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. ուր որ ցեցը եւ ժանգն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ 20 Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ 21 Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի եւ ձեր սիրտը» (Մատթեոս. 6:19-21)։

Կապեք ձեր սիրտը Հիսուսի հետ և ժառանգեցեք այն մնայուն հավիտենական կյանքը, որի համար արդեն իսկ վճարված է ամենաթանկ գինը։

Գնահատեք այն կյանքը, որը Տերը տալիս է, առանց նախապայմանի, Իր անպայմանական սիրո շնորհիվ։

«Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի» (Ղուկ. 9:25):

Ապրեք ձեր երկրային կյանքը հանուն երկնայինի։

Anna Godinaction-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ