Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

EQ ունեցող մարդը կհասկանա, որ 8 ամսական երեխային «Աբովյան» ՔԿՀ տանելն անգրագիտություն և չմարդություն է

EQ ունեցող մարդը կհասկանա, որ 8 ամսական երեխային «Աբովյան» ՔԿՀ տանելն անգրագիտություն և չմարդություն է
13.07.2025 | 18:11

Կրթվելը միայն գիրք կարդալով չի, գոյություն ունի էմոցիոնալ ինտելեկտ EQ, որը շատ ավելի կարևոր է, քան IQ-ն:

EQ ունեցող մարդը կհասկանա, որ 8 ամսական երեխային «Աբովյան» ՔԿՀ տանելն այն դեպքում, երբ մայրը մեղադրվում է ինչքան հասկանում եմ միջին ծանրության հոդվածի մեջ, անգրագիտություն և չմարդություն է: Անգրագիտություն է, քանի որ կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառումը չի կարող արդարացված լինել այն դեպքում, երբ դրա կիրառումից եղած վնասն անհամեմատ ավելին է, քան տված օգուտը: Այս դեպքում վնասը երեխայի կյանքին և առողջությանն է վերաբերում, ինչը նշանակում է, որ պետք է գլուխ ջարդեին ու գտնեին խափանման այլընտրանքային միջոց:

Բացառում եմ, որ տվյալ արարքի մեջ մեղադրվող մայրն ազատության մեջ մնալով (այն էլ 3 երեխայի հետ) ավելի շատ վնաս կարող էր տալ հասարակությանը, քան մորը կալանավորելիս դատաիրավական համակարգի կողմից տված վնասն է փոքրիկին:

Կիրակնօրյա հանգիստը վայելող պաշտոնյաներին ու նաև դատավորին խորհուրդ կտամ գնալ «Աբովյան» ՔԿՀ և մի ժամ այս շոգին մնալ մեկուսարանում ու հասկանալ, թե ուր են ուղարկել 8 ամսական երեխային, ինչքանո՞վ են իրենց հոմոսափիենս համարում այն դեպքում, երբ հետագայում այդ մանկիկն իրենց պատճառով կարող է լուրջ առողջական խնդիրներ ունենալ:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ