ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից

Զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից
18.07.2025 | 16:39

Միացյալ Թագավորությունը եվրոպացի գործընկերների հետ քննարկում է իր մասնակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որը ենթադրում է Ուկրաինայի համար զենքի լայնածավալ գնումներ, որոնք կվճարեն Եվրոպայում Կիևի դաշնակիցները:

Թրամփի կառավարությունը գործում է լրիվ բիզնես տրամաբանությամբ: Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցում նա ԵՄ-ին շախ և մատ արեց: Ստացվեց հեռևյալը. հարգելի դաշնակիցներ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում նախկինում եղած համաձայնությանը և շարունակելու է մատակարարումները Զելենսկու վարչակարգին՝ մնում ենք ընդհանուր հակառուսական բլոկ մեջ: Միայն մի «փոքրիկ» ուղղում ենք անելու, զենքը կտանք ձեզ ձեր վճարումից հետո, իսկ դուք, հանուն «ժողովրդավարության», դրանք կուղարկեք Ուկրաինա՝ ձեր իսկ պայմաններով:

Որ ասում եմ՝ Թրամփը յուրօրինակ է և հզոր, շատերը քննադատում են: Ահա այսպիսի բաներ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4311

Մեկնաբանություններ