ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Արհեստական օրակարգ

Արհեստական օրակարգ
18.12.2025 | 12:13

Անկախ իրական շարժառիթներից, որոնցով ուղղորդվում են առանձին փոքրաթիվ հոգևորականներ՝ միանալով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելուն, անպատասխան են մնում հետևյալ էական հարցադրումները՝

- Դուք գիտեք, որ Վեհափառ Տերը ի պաշտոնե ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա ընտրությանը համամասնորեն մասնակցում է սփյուռքը: Գիտեք նաև, որ ոչ միայն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Պոլսո Պատրիարքությունը և Երուսաղեմի Պատրիարքությունը, այլև ներքին ու արտաքին թեմերը արդեն իսկ միանշանակ իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն են հայտնել Վեհափառ Տիրոջը և Մայր Աթոռին՝ կոչ անելով իշխանությանը զերծ մնալ հակաեկեղեցական կեցվածքից: Այս և ձեզ քաջ հայտնի այլ կանոնական հիմքերի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը:

- Գիտեք նաև, որ խնդիրը բնավ Վեհափառ Տիրոջ անձը չէ, ըստ այդմ էլ նրա՝ խիստ պայմանական հնարավոր հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամը: Մի՞թե տեղյակ չեք, որ անգամ նոր Կաթողիկոսի ընտրություն չի ակնկալվում, խոսքը բացառապես դարերի պատմություն ունեցող կանոնադրական փաստաթղթերի վերանայման մասին է, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է անորոշ տևական ժամանակով Հայ Եկեղեցին անգլուխ թողնելուն՝ դրանից բխող խիստ անցանկալի ապազգային հետևանքներով հանդերձ: Մնացյալն ինքնախաբեություն է:

Հուսանք, որ Մայր Աթոռի ջանքերը, ինչպես նաև ձեր ողջախոհությունը կբացառեն արհեստական օրակարգով սերմանված նաև այս հավելյալ պառակտումների հենքով վտանգավոր բախումները:

Աստված պահապան մեր Երկրին, մեր բազմաչարչար ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ

ե­նա­ցը" title="Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը" />
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը