Ամենավատ բանը, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ, ներկա իշխանություններով և նրանց կառավարման որակներով մեծ պատերազմ սկսվելու վտանգն է։
Սրանք թազա ասֆալտ են անում, վրայից թազա գծանշում են անում, հետո լրիվ նոր գծանշումը ջնջում են, վրայից նորն են անում, հետո նորից են ջնջում, նորից են անում։ Ճանապարհը մի սևագիր տետր է դառնում։
Նույն սևագիր վիճակն է բանակում։ Վերջին անգամ առաջին գծում ջոկատներ ենք ունեցել 1992-ին և ունենք հիմա։ 25-օրյա հավաքների մասնակիցներից ջոկատներ են ստեղծում ու հանում առաջին գիծ։ Դա հանցագործություն է մեր պետության և առաջին հերթին այդ մարդկանց նկատմաբ։ Գերճշգրիտ զինատեսակների դարում ներկած դոմիկների մեջ զորք են տեղաբաշխում։ Ու նման հանցավոր գործունեությունն ու անգործությունը բանակում համատարած են։
Foreign Affairs-ում «Գերճշգրիտ զանգվածների մարտը» վերնագրով հոդված կա, հղումը մեկնաբանությունում։ Որտեղ «Գերճշգրիտ զանգվածներ» տերմինով է բնորոշվում ժամանակակից բանակի տեսակը։ Հոդվածում, երկրորդ համաշխարայինից սկսած, ներկայացվում է մարտի ու բանակների էվոլյուցիան։
Ըստ չափանիշների՝ կա ժամանակակից բանակի 7 կրիտերիա՝ դիսցիպլինարություն, ներդաշնակություն, մոբիլություն, կառավարելիություն, քանակայնություն, սպառազինություն և տեխնոլոգիականություն։ Մեր բանակը ոչ մի բանով չի համապատասխանում ժամանակակից բանակ հասկացությանը։
Կարելի էր այսքանը չգրել և ուղղակի հիմնվել պարզ չափորոշման վրա։ Եթե «մարդիկ» չեն կարողանում գծանշում ու ոչ մի այլ պարզ քաղաքաշինական խնդիր իրականացնել, ո՞նց պետք է կարողանան դրանցից 50 անգամ ավելի բարդ՝ բանակաշինական խնդիրներ լուծել։
Հ.Գ. Բանակի համակարգային խնդիրներից միտումնավոր կամ տգիտությունից ելնելով չխոսացող, բայց հատվածային՝ ցեզր-մեզրից գոռացողներին առաջարկում եմ ցեզրը կամ մեզրը, որը կցանկանաք, վերցնել, ջոկատ կազմել, ձեր միջից տելևիզրով ամենաշատը կռիվ նայածին նշանակել հրամանատար, ու գնալ առաջին գիծ։ Տեսնենք՝ քանի՞ րոպե եք սաղ մնալու։
Վահրամ Մարտիրոսյան