ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մարտի 1-ի «բացահայտումն» էլ ուրացավ

Մարտի 1-ի «բացահայտումն» էլ ուրացավ
01.03.2025 | 15:32

«Գողացված գարունի» հաշվին աճածը Մարտի 1-ի բացահայտումն էլ ծաղիկ դնելով, մատները խաչ անելով, լեզուն կծելով ուրացավ: Թե բա՝ ես չեմ ասել ամբողջությամբ բացահայտվել է, ես այդ բառը չեմ օգտագործել: Հա, ավելի լայն ու համոզիչ ես ասել. «Ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»:

Դուք էլ սպասում եք, որ որևէ մեկը դրսում լուրջ ընդունի, վստահի, բան պայմանավորվի հետը, խաղաղության պայմանագիր կնքի, հային տեր կանգնի ու դուք էլ հանգիստ ու խաղաղ ապրե՞ք: «Գողացված գարունը» հետ բերե՞ց, թե՞ հատիկ առ հատիկի հույսով եք: Գողացված գարունը հետ բերե՞ց, թե հազարավորների նոր գարունները գողացավ, խեղեց, հատեց:

P.S. Ո՛ր հուշարձանին ու շիրիմին մոտենում ու ծաղիկ է դնում, այդ հուշարձանի ու շիրիմի պատճառի մեջ մատը խառն է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2764

Մեկնաբանություններ