Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Խայտառակությանը համակերպվողների հետ այդպես են վարվում

Խայտառակությանը համակերպվողների հետ այդպես են վարվում
29.12.2024 | 12:55

Ժողջանի երեսին թքում են, միջնամատ են ցույց տալիս, ասում են՝ համբալ, դարձնում են տուգանքի մատերիալ, թանկացնում են ամեն ինչ, կլպում են, ու ասում են՝ ծափ տվեք, արա, բայց ժողջանը չի ընդվզում: Ժողջանը չընդվզեց մեր երկրի նկատմամբ սրանց իրականացրած դավադրության ժամանակ: Եվ սրանք հաշվարկել են, որ եթե այդ ժամանակ չընդվզեց, ուրեմն, ինչ էլ անեն՝ չի ընդվզելու: Խայտառակության, նսեմացման հետ համակերպվողների հետ այդպես են վարվում: Նույնիսկ, եթե ժողջանին ամենավերջին հայհոյանքները տան, դա էլ կմարսեն: Չհամակերպվողները, ընդվզողներն ու պայքարողները նույն մարդիկ են, արդեն բոլորս իրար դեմքով ճանաչում ենք: Մնացածն, աչքիս, ամեն ինչի հետ էլ համակերպվելու են:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ