Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
21.10.2011 | 00:00

...թե Մարգար Օհանյանի ձերբակալությունը, բացի այլ և այլ պատճառներից, մի շատ հետաքրքիր պատճառ ևս ունի: Եվ ուրեմն` Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը Սոչի կատարած այցի ժամանակ կանգ է առել մի չքնաղագեղ, շքեղ շինության առաջ ու հարցրել «պաղդոն, ո՞ւմն է այս շքեղ շինությունը»: Չար լեզուներն ասում են` հետաքրքրվել-պարզել են, որ այն… պատկանել է ոչ ավելի, ոչ պակաս` Մարգար Օհանյանին: Հարցրել են ռուսներն իրենց ռազմավարական գործընկերոջը. «պաղդոն, որտեղի՞ց այդ չինովնիկին այդքան փող»:
Հայկական կողմն էլ մտել է «մատի և մատանու» արանքը, «հետաքննել» և, հասկանում եք` քաղաքական այլ պատճառների կողքին (հիշենք, որ կայքերից մեկը գրել էր, թե Հովիկ Աբրահամյանը հորդորել է Մարգար Օհանյանին` միանալ ԲՀԿ-ին, իրենք նրան կդարձնեն ոստիկանապետ) գտել բենզինի գործի «հետքը»:
Բայց թե ինչու է զարմանում մեր շատ ռազմավարական գործընկերն այդպիսի շքեղ շինությունների վրա, դա էլ իր հերթին շարժում է մեր զարմանքը. չէ՞ որ Ելենա Բատուրինան (Լուժկովի տիկինը) աշխարհում ամենամեծ «դվորեցն» ունի, որն իր չափսերով ու շքեղությամբ զիջում է միայն Բուքինգհեմյան պալատին:
Հետաքրքիր մարդիկ են:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ