15.12.2024|
13:24
Խնկո Ապոր գրադարանը Թումանյան փողոցում էր՝ Կարապի լճի մոտերքը։ Մի երկհարկանի խարխլված տուն էր՝ ճռճռան աստիճաններով, ճռճռան հատակով։ Ես միշտ գրադարանից մի փոքր գիրք էի վերցնում, գնում էի Կարապի լիճ, կարդում էի, հետո հետ էի գալիս, հանձնում, տեղը մի մեծ գիրք վերցնում ու տուն տանում՝ տանը կարդալու։