Եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որևէ պայման առաջադրել և փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։
Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ:
Մոսկվայի օրակարգը շատ պարզ է՝ Ռուսաստանին պետք է մնալ Հարավային Կովկասում, իսկ դրա համար պետք է, որ Արցախում լինի գոնե մեկ հայ, որ խաղաղապահներն ապահովեն նրա անվտանգությունը:
Պետք չի Հայաստանի իշխանությունից որևէ արձագանքի սպասել, որովհետև ակնհայտ է՝ երբ դու գործարքի մեջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զենք՝ տեղեկատվական, պարզ է, որ պետք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։
Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին և չի հաջողում, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են անել հնարավոր ամեն բան, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...