Այսօր արհեստական բանականությունն օգնեց ինձ տեսնելու Մենուայիս երկրորդ տղային, որ չծնվեց անիծված դավաճանների պատճառով.... աչքերս փակում եմ ու աչքերիս առջև չծնված իմ ճստոն է` Մենիս պես կապուտաչ ու չքնաղ, իմ ծաղկած ծիրանենու կոտրված պստիկ ճյուղը։
Կյանքիս միակ իմաստը մնացել է տեսնել բոլոր մեղավորների դաժան դատաստանը, այսօր էլ ամբողջ օրն այդ խնդրեցի Աստծուց Սբ. Կարապետ վանքի դռների մոտ։
ՈՒ տեսնելու եմ այդ օրը։
Կարին ՏՈՆՈՅԱՆ