ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աննա Վարդապետյան, դու գուշա՞կ ես

Աննա Վարդապետյան, դու գուշա՞կ ես
29.06.2025 | 12:34

Փաստորեն, Նիկոլի գլխավոր դատախազուհի Աննան գուշակ է` «վանգայոտ» է:

Իր ղեկավարած հիմնարկը հունիսի 17-ին Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցում 1,5 տարի առաջ արված կարծիքի համար, սակայն երբ բացահայտվում է, որ նախկինում նույն դատախազությունը այդ կարծիքի համար քրեական գործ հարուցելը մերժել է և ըստ Ք-ի մերժված գործի հիմքով կրկին գործ հարուցելն արգելվում է, փոխում են քրգործ հարուցելու օրը և որպես քրգործ հարուցելու հիմք հիմա էլ դարձնում են Սրբազանի հունիսի 21-ի հարցազրույցը` ավելացնելով «հիմքերից մեկը» բառակապակցությունի:

Մինչդեռ, հունիսի 17-ի և 21-ի քրեական գործի հիմքում ոչ մի նոր բան չկա:

Այդ բառակապակցությամբ դատախազությունը փորձել է քողարկել իր «սայթաքումը»:

Ստացվում է՝ Աննա Վարդապետյանի հիմնարկում հուսիսի 17-ին գործ են հարուցում Միքայել Սրբազանի դեմ շատ լավ իմանալով, թե ինչ կարծիք է հայտնելու Սրբազանը հունիսի 21-ի հարցազրուցում:

Աննա Վարդապեռտանը թոշակի անցնելուց հետո անգործ չի մնա հսստատ` բախտագուշակ լինելը «կակ մինիմում»...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3265

Մեկնաբանություններ