Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թուրքիայի նպատակն Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկայի առանցքային կապող օղակ դառնալն է

Թուրքիայի նպատակն Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկայի առանցքային կապող օղակ դառնալն է
22.07.2025 | 21:17

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի։

2023 թ. ընդունված «Մինչև 2053 թ. տրանսպորտի և լոգիստիկայի զարգացման գլխավոր ծրագրի» համաձայն Անկարան նախատեսում է ձևավորել իր արևելյան նահանգները ընդգրկող ու դեպի Հարավային Կովկասի, Իրանի և Իրաքի սահմաններ ձգվող երկաթուղային համակարգ:

Այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Կարս-Դիլուջու (2,38 մլրդ եվրո), Նուսայբին-Ջիզրե-Սիլոպի-Հաբուր (1,41 մլրդ եվրո) երկաթուղիներն ու Էրզինջան-Էրզրում-Կարս գծի արդիականացումը դիտարկվում են որպես այլընտրանքային ցամաքային տարանցիկ ուղիներ՝ հագեցած աշխարհաքաղաքական նշանակությամբ։

Թուրքիայի նպատակն այս համատեքստում Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկայի առանցքային կապող օղակ դառնալն է՝ ներառյալ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» դե-ֆակտո վերահսկողությունը:

Նկարում ներկայացված է հատված Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության՝ մինչև 2053 թ. տրանսպորտի և լոգիստիկայի զարգացման գլխավոր ծրագրից։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6784

Մեկնաբանություններ