ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ֆլորենցիայում կփակվի ՈՒֆիցի պատկերասրահի մի մասը

Ֆլորենցիայում կփակվի ՈՒֆիցի պատկերասրահի մի մասը
23.07.2014 | 12:14

Ֆլորենցիայի ՈՒֆիցի պատկերասրահի մի քանի սրահներ ժամանակավորապես կփակվեն՝ վերանորոգման և նմուշների պահպանման պայմանները լավացնելու նպատակով։ Այցելուների համար անհասանելի կլինեն 2-7-րդ սրահները, որտեղ գտնվում են Ջիոտոյի աշխատանքները, 14-րդ դարի ֆլորենտական կերպարվեստի հավաքածուները, վաղ Վերածննդի շրջանի գլուխգործոցները։
Վերանորոգման համար կփակվեն շինությունները, որոնք չեն նորոգվել նախորդ դարի կեսերից, նախատեսվում է լավացնել կլիմայական պայմանները, տեղադրել օդի մաքրման, լուսավորման նոր համակարգեր։
Փակ սրահների որոշ կտավներ կտեղադրվեն այլ սրահներում, որտեղ կցուցադրվեն զբոսաշրջիկներին։ Վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև հաջորդ տարվա գարուն։

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ