«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ինչի՞ վրա է հրճվում Հայաստանից Չինաստան հասած իշխանական զույգը

Ինչի՞ վրա է հրճվում Հայաստանից Չինաստան հասած իշխանական զույգը
02.09.2025 | 12:08

Նույնիսկ եթե պարտադիր է մեր դարավոր թշնամիների հետ հանդիպելը, համաձայնությունների գնալն ու հարաբերություններ հաստատելը, նրանց հետ ջերմ ու սիրալիր լինելը ոչ մի պրոտոկոլով պահանջված չէ եւ պարտադիր չէ։

Երեկվանից ողջ համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ ժպտադեմ, երջանիկ լուսանկարներով, հարեւան երկու երկրների ղեկավարների եւ նրանց տիկնանց հետ հանդիպումներից։ Հայ մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել պատերազմներն ու մեր կորուստները, Արցախի հայաթափումն ու այդ զույգերի` մեզ պատճառված ցավը, մարդիկ, որոնք պարբերաբար ադրբեջանական լրատվականներում տեսնում են, թե ինչքան են ծերացել, ինչ տառապած տեսք ունեն Բաքվում դատվող մեր հայրենակիցները, մարդիկ, որոնք մեծ զայրույթ են ապրում, երբ Ադրբեջանի նախագահը վիրավորում է հայի ինքնությունը, ծաղրում Հայաստանի վարչապետին, Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան եւ չի թաքցնում Հայաստանը ոչնչացնելու իր նենգ ծրագիրը...ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդպես ջերմ ժպտալ այդ հրեշներին, երջանկությունից նվաղած դեմքով լուսանկարվել դրանց հետ՝ կարծես դրանց մահաբեր տանդեմը չի 5 հազար տղայի կյանք խլել մեզնից եւ մեր հողերին տիրացել։ Եթե Ալիեւն ու Էրդողանը հռհռում են՝ նրանք դրա համար հիմնավոր պատճառ ունեն՝ հաղթել են, զավթել են Արցախը, ինչ նպատակ դրել են իրենց առաջ` անշեղորեն հասնում են, փորձելով անշրջելի դարձնել իրենց հաղթանակները։ Իսկ ինչի՞ վրա է հրճվում Հայաստանից Չինաստան հասած իշխանական զույգը, ի՞նչն է նրանց այդպես հաճույք պատճառում, որ այդքան ուրախ ժպտում են՝ խոցելով յուրաքանչյուր հայի արժանապատվությունն ու վիրավորելով ինքնասիրությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ