ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Ինչպե՞ս Ադրբեջանը կարողացավ ձեռք բերել ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություն Ռուսաստանի էլիտաների վրա

Ինչպե՞ս Ադրբեջանը կարողացավ ձեռք բերել ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություն Ռուսաստանի էլիտաների վրա
01.07.2025 | 10:43

Տևական ժամանակ ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթը լայն աջակցություն էր ցուցաբերում Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր բիզնես ազդեցություն ունեին կամ ազդեցություն ունեին ռուսական փողոցի վրա։

Ադրբեջանի իշխանությունները խրախուսում էին թե՛ հանցավոր աշխարհին և թե‘ գործարարներին, ովքեր աստիճանաբար ռուսական քաղաքական և տնտեսական էլիտաների հետ սերտաճում էին կամ ազդեցություն էին ստանում։

Հատկապես 2013-2018 թվականներին ադրբեջանական հանցավոր խմբավորումների ակտիվության շրջանն էր, և առաջին թիրախը էթնիկ հայերին և ռուսներին չեզոքացնելը։

Նույնը կատարվում էր բիզնես շրջանակներում։

Ընդ որում, հնարավորինս աջակցվում էին քաղաքական, ռազմական և հանրային գործիչների հետ սերտ հարաբերությունները։

Հավանաբար կհիշեք ամենաակնառու դեպքը` Ռուսաստանի Արտաքին հետախուզության պետ Նարիշկինի և ծնունդով ադրբեջանցի գործարար Նիսանովի մտերմությունը։

Հետո հավանաբար կհիշեք հայկական ծիրանի վաճառքի արգելումը ադրբեջանցուն պատկանող շուկայում, որից հետո առաջացավ էթնիկ խմբերի բախման մեծ վտանգ։

Սա պրոքսի պատերազմի դաշտ էր մի կողմից, իսկ մյուս կողմից սեփական լոբբի և ազդեցության ստեղծում ռուսական էլիտաների վրա ։

Դժվար է սա անվանել «փափուկ ուժ», բայց իմաստային առումով իսկապես Ադրբեջանը կարողացավ ստեղծել Ռուսաստանի վրա իր «փափուկ ուժը» և այն կիրառել։

Ռուսաստանի քաղաքականությունն այս առումով իհարկե, չի կարելի ասել, որ չի աջակցել այս կամ այն ձևով իրերի այդպիսի դասավորությունը, հատկապես եվրասիականության կեղծ գաղափարների ազդեցության կրողների միջոցով, սակայն փաստն այն է, որ Ռուսաստանը դարձել էր առանձին լոբբիստական խմբերի լայն գործունեության դաշտ։

Հիմա դրա վատասերված պտուղները քաղելու ժամանակն է։

Գոդ Նիսանովն ու Նարիշկինը վկա:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ