-
22.01.2014|
16:25
Այսօր կառավարությունում հաշվետվություն ներկայացնելու հերթը գիտության պետական կոմիտեինն էր, որի նախագահ Սամվել Հարությունյանը հանգամանորեն անդրադարձավ կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Նախորդ տարի մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են մի շարք բարեփոխումներ։
-
21.01.2014|
13:05
Հոլանդական Mars One ընկերությունը խոստացել է 2023 թվականին Կարմիր մոլորակ ուղարկել չորս կամավորների: Կամավորների քանակը համալրվելուց հետո նրանք յուրաքանչյուր երկու տարին մեկ կթռչեն մոլորակ` կկառուցեն բազա և կփորձեն բնակություն հաստատել:
-
19.01.2014|
14:27
Եղանակային փոփոխությունների մասնագետները զգուշացնում են, որ 2014 թ. արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի: Նման իրավիճակ եղել է 1645 թվականին, երբ ամբողջովին սառել էր Լոնդոնի Թեմզա գետը: Գիտնականները պնդում են, որ արևային ակտիվությունը հետևում է կրկնվող շղթային, սակայն արևային ցիկլն անկայուն է, և ակտիվության հաջորդը փուլը դժվար է կանխորոշել:
-
18.01.2014|
21:09
ՆԱՍԱ-ի հեռադիտակով հաջողվել է լուսանկարել աստղի մնացորդները, որ գիտնականներն անվանել են «Աստծո ձեռք»: Դատեք ինքներդ:
-
17.01.2014|
16:44
Մոսկվայի բնակիչներն ու մայրաքաղաքի այցելուները կկարողանան տեսնել Չելյաբինսկի երկնաքարի բեկորները, ինչպես նաև տիեզերական այլ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն հունվարի 17-ին: Ժամանակավոր ցուցահանդեսը կանցկացվի մայրաքաղաքի պլանետարիումում: Ըստ թանգարանի տնօրենի, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ձգվել են ավելի քան վեց ամիս, բայց արդյունքը արդարացնում է ներդրած ջանքերը:
-
15.01.2014|
13:44
Ինֆրակարմիր տիեզերական NEOWISE աստղադիտակը հայտնաբերել է Երկրին մոտեցող մոտ 650 մետր տրամագծով աստերոիդ: «Տիեզերական մարմինը նկատել են 43,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար»,- գրում է Huffington Post-ը:
-
14.01.2014|
17:39
Դարմշտադտի գիտնականները կարողացել են «կանգնեցնել» այն, ինչը իրականում երբեք չի կանգնում: Դա լույսն է: Շուրջ տասը տարի առաջ հետազոտողները այն մի ակնթարթ կարողացել են կանգնեցնել:
-
11.01.2014|
14:03
ԱՄՆ-ի ավիացիայի և տիեզերական տարածությունն ուսումնասիրող ազգային խորհուրդը նշել է, որ երեք տասնամյակ անց կարող է տեղի ունենալ գլոբալ մասշտաբի աղետ: Պատճառը հսկայական աստերոիդ 2011 AG5-ն է: Տիեզերական մարմնի արտաքին չափը կազմում է մոտ 150 մետր:
Ըստ նախնական հաշվարկների, աստերոիդը կբախվի Երկրին 2040 թվականի փետրվարի 5-ին:
-
10.01.2014|
16:05
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը:
-
09.01.2014|
14:31
Այն կսկսվի այսօր: Ռենտգենյան հզոր բռնկում է տեղի ունեցել Արևի վրա: Ըստ հաշվարկների, հունվարի 9-ին՝ այսօր, մի կողմ շպրտված ամպի պլազման կհասնի Երկիր` առաջացնելով մագնիսական փոթորիկ: Հայտնում է «Հիդրոմետ» կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: