ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Սափրվեք, Հարրի

    Սափրվեք, Հարրի

    07.01.2014| 14:20
    Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը թոռանը` արքայազն Հարիին, խնդրել է սափրել մորուքը, որ նա պահել էր Հարավային բևեռ կատարած իր գիտարշավի ընթացքում: Թագուհին ասել է, որ տանել չի կարողանում դեմքի մազերը և հույս ունի, որ Հարրին հնարավորինս շուտ կսափրվի: Արքայազնի նոր իմիջը հավանում են նրա եղբայր Ուիլյամն ու նրա կինը` դքսուհի Քեյթը:
  • Մերկ տղամարդը խցանվել է լվացքի մեքենայի մեջ

    Մերկ տղամարդը խցանվել է լվացքի մեքենայի մեջ

    06.01.2014| 20:06
    Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մուրուպնա քաղաքի ոստիկանությունը բախվել է անսպասելի դժվարությունների հետ՝ լրիվ մերկ երիտասարդին հանելով լվացքի մեքենայի միջից։ Այստեղ նա հայտնվել է պահմտոցի խաղալու ժամանակ։
  • Մենք հաճախ պարզապես ոչնչություն ենք

    Մենք հաճախ պարզապես ոչնչություն ենք

    06.01.2014| 16:29
    Մի պատմություն կա, մանրամասները չեմ հիշում, բայց ընդհանուր գծերով հետևյալն է: Մի մարդ բաց դաշտում աղոթում է ջանադիր ու հավատքով. «Աստված իմ, մեղքերիդ թողություն տամ, մեղքերիդ թողություն տամ…»: Մի հոգևորական է անցնելիս լինում էդ կողմերով, լսում է հավատացյալի աղոթքը, մոտենում, ուղղում է:
  • Մայրաքաղաքի Ձմեռ պապ-Ձյունանուշների առքուվաճառքը կատարվում է հենց երեխաների աչքի առաջ

    Մայրաքաղաքի Ձմեռ պապ-Ձյունանուշների առքուվաճառքը կատարվում է հենց երեխաների աչքի առաջ

    06.01.2014| 16:21
    Պարզվում է` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հանրապետության հրապարակում գործող Ձմեռ պապերն ու Ձյունանուշները սպասարկում են գնային նույն պայմաններով: Առանձին Ձմեռ պապի հետ լուսանկարվելու գինը տատանվում է 500-1000 դրամի սահմաններում:
  • «Դեպի happy end տանող ճանապարհի կանաչ լույսը վառված է»

    «Դեպի happy end տանող ճանապարհի կանաչ լույսը վառված է»

    05.01.2014| 14:12
    Արվեստագետ կամ պարզապես արտիստ Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հասարակական-քաղաքական կյանքի նույնիսկ տխուր և անհույս թվացող իրադարձությունները կարողանում է գնահատել իրեն բնորոշ հումորով և ոչ ստանդարտ ոճով: Եվ քանի դեռ չեն ավարտվել ամանորյա տոները, ու մեր ժողովուրդը չի ընկղմվել քաղաքական ճահճի մեջ, «ըմբոշխնելով» լուրջ դեմքով ներկայացվող շատ տափակ ու ծեծված մտքեր, irates.am-ը Գրիգոր Խաչատրյանին խնդրեց ներկայանալ մեր ընթերցողներին հետամանորյա խոհերով:
  • Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ

    Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ

    04.01.2014| 17:33
    Նկատե՞լ եք՝ ինչպիսի տրամադրությամբ են Ամանորը շնորհավորելու գալիս ձեր հյուրերը: Առաջին հայացքից թվում է անհոգ են, ուրախ, դուռդ թակում և ծիծաղով ու զվարթ դեմքերով տեղավորվում են սեղանի շուրջ, սկսում զրուցել դեսից դենից: Առաջին կենացներից, բարեմաղթանքներից հետո միանգամից խոսակցության թեման փոխվում է, մանավանդ, երբ աչքներովն է ընկնում սեղանին դրված կանաչեղենն ու միրգը:
  • Թույլ մի տվեք երեխաներին մահճակալի տակ մտնել

    Թույլ մի տվեք երեխաներին մահճակալի տակ մտնել

    04.01.2014| 17:24
    Չինաստանում 4-ամյա երեխային ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկ նա անպետք թղթերի փոխարեն կտրատել է ծնողների կուտակած ողջ գումարը, որ գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում:
  • Մարգարետ Թետչեր. Ինչպես անցկացնել արձակուրդը

    Մարգարետ Թետչեր. Ինչպես անցկացնել արձակուրդը

    04.01.2014| 17:21
    Մեծ Բրիտանիայում երեսուն տարի հետո գաղտնազերծել են նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի աշխատանքային օրացույցը: 1984-ին վարչապետը 118 անգամ եղել է վարսավիրի մոտ: Մեծ յոթնյակի հունիսյան հանդիպման ժամանակ նա հինգ օր անընդմեջ է դիմել վարսավիրի ծառայություններին՝ անթերի տեսք ունենալու համար:
  • Երբ դերասանը հաղորդավար չէ, հաղորդավարը լրագրող չէ, իսկ հեռուստատեսությունը գյուղական ակումբ է

    Երբ դերասանը հաղորդավար չէ, հաղորդավարը լրագրող չէ, իսկ հեռուստատեսությունը գյուղական ակումբ է

    04.01.2014| 14:17
    Հայկական հեռուստաընկերությունների մեծ մասն ունի առավոտյան ծրագիր, որի ժամանակ տարբեր մարդկանց են հրավիրվում, հաղորդավարները նրանց հարցեր են տալիս և երաժշտական ընդմիջումներ են լինում: Այս հաղորդավարների մեծ մասը ոչ միայն լրագրության հետ կապ չունի, ոչ միայն զրուցելու արվեստին չի տիրապետում, այլև գրագետ չէ:
  • Հանրապետությունում վերջին երեք օրերի ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ի 26 դեպք

    Հանրապետությունում վերջին երեք օրերի ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ի 26 դեպք

    04.01.2014| 14:15
    Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: