ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
25.10.2019 | 00:36

...թե ժա­մա­նակ ա­ռաջ հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են ըն­թա­ցել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում` Նի­կոլ-Էդ­մոն-ռու­սա­կան կողմ «ե­ռան­կյու­նով»: Ռու­սա­կան կող­մը ոչ մի կերպ չի մո­ռա­նում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ վաղ ան­ցյա­լում ԵԱՏՄ-ից դուրս գա­լու ո­րոշ­ման նա­խա­գիծ էր ներ­կա­յաց­րել: Նի­կո­լը փոր­ձել է ռուս­նե­րին բա­ցատ­րել, որ ի­րենք դա­շին­քի մեջ են ե­ղել եր­կու արևմտյան ու­ժե­րի` «Լու­սա­վոր Հա­յաս­տան» ու «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ, վեր­ջին­ներս կտ­րուկ պա­հանջ են դրել, որ նման ո­րո­շում լի­նի, ինքն էլ ֆրակ­ցիա­յի ղե­կա­վար էր, ստիպ­ված ըն­դա­ռաջ է գնա­ցել, հան­դես ե­կել որ­պես հիմ­նա­կան զե­կու­ցող, որ­պես­զի «նրանք ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի ու սուր բա­ներ չխո­սեն»: Էդ­մոն Մա­րու­քյա­նենք էլ ի­րենց հեր­թին են փոր­ձել ռուս­նե­րի ա­ռաջ պա­պից կա­թո­լիկ լի­նել նվիր­վա­ծու­թյան հար­ցում (հի­շենք` ան­ցած դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում նրանք ի­րենց ծրագ­րից հա­նել էին ԵԱՏՄ-ից դուրս գա­լու դրույ­թը), ա­պա փոր­ձել այդ ո­րոշ­ման նա­խա­գի­ծը «գցել» Նի­կո­լի «ջե­բը», թե, որ­պես ֆրակ­ցիա­յի ղե­կա­վար, ինքն էր նա­խա­ձեռ­նող-ներ­կա­յաց­նող-թե­զեր ա­ռա­ջադ­րո­ղը, ան­գամ շատ ա­վե­լի ան­հար­կի, քան նա­խագ­ծում կար:

Դիտվել է՝ 19218

Մեկնաբանություններ